Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝  ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱԺ-ՈՒՄ

 

ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման էր դրվել  ՀՀ կառավարության հեղինակած «Աուդիտորական գործունեության» մասին ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Աուդիտորական գործունեության» մասին օրենքի քննարկման ժամանակ որոշակի տարակարծություններ առաջացան: Հարակից զեկուցող պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով նախագծի մի դրույթ հայերեն ձեւակերպած չէ: «Պետք է նախագծի դրույթները հայերեն ձեւակերպած լինի»,- ասաց պատգամավորը:

ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանը համաձայնելով Խ. Հարությունյանի դիտարկումներին ասաց, որ եթե նախագծում փոփոխություն պետք է արվի, ապա պետք է մայր օրենքում եւս փոփոխություն արվի:

Դիտարկումներին պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Միրումյանն էլ ասաց, որ  եթե փոփոխություններ են արվում օրենքում, այդ փոփոխությունները պետք է արտացոլվեն նաեւ մայր օրենքում, որպեսզի ինկորպորացիայի ժամանակ խնդիր չառաջանա: «Մայր օրենքում փոփոխվող  հոդվածները չեն հայտնվելու, քանի որ   փոփոխություն ենք կատարում  օրենքի 26. 2-րդ հոդվածում՝ 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերը խմբագրելով»,-  պարզաբանեց փոխնախարարը:

«Պրն Միրումյան, որևէ մի  պետական կառավարման մարմնի  ներկայացուցիչ ցանկանում է այս հոդվածով առաջնորդվել, ինքը  պետք է վերցնի 2002 թ-ի օրենքը եւ նրանում արված ասենք թե 26 փոփոխությունները… դրա մեջ գոյություն ունի ինկորպորացիա»,- հակադարձեց Գ.Մինասյանը:

«Չէ, չէ պրն Մինասյան, եթե մենք գրում ենք սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թ-ի հունվարի մեկից արժե՞, որ  էս օրենքի էս   հոդվածը տանենք մտցնենք մայր օրենք»,-բանավիճում էր Վ. Միրումյանը:

«Չէ,իհարկե, չէ»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը:

«Ահա, նույն էլ  էլ սա է,  ինչ տարբերություն: Հետեւաբար, մայր օրենք կարդացողը պետք է իմանա՝ այս օրենքը կիրառվում է 2015 թ-իհունվարի մեկից հետո ինչ-որ մի օրենքում կատարվող փոփոխությունով, որը ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի մեկից»,- ասաց Միրումյանը:

Որոշակի  ընդհանուր հայտարարի գալով՝ ձայների մեծամասնությամբ ընդունվեց  նախագիծը  քառօրյա նիստերում քննարկելու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ