Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ամերիկամետ պատգավորները հայ-ռուսական ակումբը փորձեցին վեր ածել խեղկատակության

Արխիվ 12-16

Ամերիկամետ պատգավորները հայ-ռուսական ակումբը փորձեցին վեր ածել խեղկատակության


Հանդիպում հայ-ռուսական խորհրդարանական ակումբում


Ազգային ժողովում այսօր ընթանում է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է ''Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարները'': Նիստին բացի հայ պատգամավորներից, լրագրողներից, կինոյի եւ թատրոնի գործիչներից ու ՀԿ ներկայացուցիչներից մասնակցում է ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Նախևառաջ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց ներկաներին, ապա նշեց, որ քանի որ ոչ պաշտոնական մթնոլորտ է, յուրաքանչյուրը կարող է խոսել այն լեզվով, որով հարմար է: Ապա խոսքը տրվեց Մ. Շվիդկոյին: Վերջինս շեշտեց, որ Հայաստանում խորհրդարանական ակումբ ցանկացած փողոցում կարելի է հավաքել, ապա նշեց, որ երկու ազգերի միջև բարեկամական, եղբայրական կապեր կան, դրանք բավական խորն են ու լուրջ: ''Ես չեմ սիրում, որ ասում են` մենք այլ ընտրություն չունեինք, մենք ընտրություն միշտ ունենք, հայ ու ռուս ժողովուրդներն անում են գիտակցված ընտրություն` մեկը մյուսի հետ հարաբերություններում'',-նկատեց նա:

Վերջինս ընդգծեց, որ  Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդհանուր մի շարք ծրագրեր` կրթության, զենքի, տնտեսության հետ կապված և այլն, առաջին հերթին տնտեսական: Այսօր, որպեսզի բիզնեսով զբաղվես Ռուսաստանի հետ, պետք է առաջին հերթին ռուսերեն իմանալ, անգլերեն չէ: Երբ դու քո գործընկերոջ լեզվով ես խոսում, դա վստահության է առաջացնում քո գործընկերոջ մոտ''-ասաց նա:

Ապա «ժառանգակական» պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ ռուս գործընկերը կրկին փորձ է անում գովազդել ռուսական լեզուն, սակայն այդպես էլ չպարզաբանեց թե դրա մեջ ինչ անբնական կամ վատ բան կա:

«Ձեր խոսքից հասկացա, որ Կիսելյովից հետո դուք ռուսական soft power-ի հաջորդ ներկայացուցիչն եք: Բայց հավանաբար նա ավելի խիստ «զենքով» էր եկել: Նորից շեշտը դնում եք լեզվի վրա: Բայց ֆիզիկա սովորելու համար հայը պետք է հայերենով սովորի: Դրեք այդ բոլոր հարցերը հավասար հարթության վրա»,- ասաց նա ու շարունակեց.

«Դուք Վլադիմիր Պուտինի հետ բավական սերտ կապեր ունեք, խորհուրդ տվեք նրան` կամ ատոմային զենք վաճառել և Հայաստանին և Ադրբեջանին, կամ էլ օրենք ընդունեք կամ ՄԱԿ-ի բանաձև, որ այն երկրները, որոնք զենք կվաճառեն հարավային Կովկասում, սանկցիաների կհանդիպեն:

Դրեք հայ-ռուսական հարաբերություններում այն հավասար հիմքը, որ ոչ մի ռուս լրագրող չգա ու այստեղ չասի, թե տաքսիստը ռուսերեն չգիտի կամ փողոցներում ռուսերենով ցուցանակներ չկան: Քանի՞ ցուցանակ կա Ռուսաստանում հայերենով»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր կարծիքով հակադարձեց` ասելով.

«Անգլիացի մեծ գրող Ջորջ Բայրոնը հայերեն է սովորել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կարդալու համար»:

Մի խոսքով ամերիկամետ պատգավորները նիստը փորձեցին վեր ածել խեղկատակության եւ ձգտեցին հնարավորինս անհեթեթ տպավորություն թողնել բարձրաստիճան հյուրի վրա, ինչը, ի դեպ, նրանց հաջողվեց: Միայն թե այդ տպավորությունը չտարածվի ամբողջ ազգի վրա...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ