Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՍՊԱՆԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ ԷՐ ՏԱՏԻԿԻՆ

Արխիվ 12-16

ՍՊԱՆԵԼ ՈՒ ԱՅՐԵԼ ԷՐ ՏԱՏԻԿԻՆ

Կանխազգացումը այս դեպքում չէր դավաճանել իրավապահներին. սպանության դեպքի առնչությամբ նրանք քրեական գործ էին հարուցել մի տղամարդու այն հաղորդման հիման վրա, որ՝ «Մայրը՝ 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել»:  Հաղորդումը տրվել էր սեպտենբերի 16-ին, գործը հարուցվել էր հաջորդ իսկ օրը:

Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր Սիլվա Գալստյանի դին, իսկ բացահայտված մարդասպանին առաջադրվել էր նաև ավազակության մեղադրանք՝ փաստերի հետևյալ շարադրմամբ.

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել»: Այնտեղ էլ հայտնաբերվել մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված դին:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ