Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՅԴ ԺԱՆՏԱԽՏԸ

Արխիվ 12-16

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՅԴ ԺԱՆՏԱԽՏԸ»

 

Մինչ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձը, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական խալիֆայություն, սկսել են իրականացնել իր բարբարոս ծրագիրը, ըստ որի,  Հայաստանը 10 տարվա ընթացքում ընդհանրապես պետք է գոյություն չունենա: Վերջիններս հենց սեպտեմբերի 21-ին ականապատել եւ պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:

Կատարվածը ցնցել է նաեւ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ պատմաբաններ պնդում են, թե Դեր Զորը հայերի Օսվենցիմն է: Պատմական իրադարձություններին համապատասխան պետք է ասել, որ Օսվենցիմը հայերի Դեր Զորն էր... Իսկ ե՞րբ է լինելու հայերի Նյուրնբերգը...», - սա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն էր քաղաքակիրթ աշխարհին, հղած 2010 թվականին Դեր Զորի անապատից: Այսօր Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցած եկեղեցին պայթեցվել է... Ես, միամիտս, պահանջում եմ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը: Ի՞նչ կասեր սպիտակօձիքավոր աշխարհը, եթե նեոնացիստների կողմից պայթեցվեին Օսվենցիմը, Բուհենվալդը, Դահաուն...

«Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել...», - Դեր Զորում եզրափակեց իր խոսքը Սերժ Սարգսյանը:

Մահացածների հիշատակի դեմ պայքարողների համար մենք, կենդանի հայերս, պատմության, Աստծո և բարոյականության հաղթանակի խորհրդանիշ ենք: Այսքանից հետո, ինչպե՞ս չհավատաս քո ժողովրդի աստվածային առաքելությանը»:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Հիշեցնենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ