Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Կյանքը կարելի է զոհել հանուն հայրենիքի, իսկ անկախությունը ոչ միձեւով եւ ոչ մեկին. Ազատամարտիկ

Արխիվ 12-16

Կյանքը կարելի է զոհել հանուն հայրենիքի, իսկ անկախությունը

ոչ միձեւով եւ ոչ մեկին. Ազատամարտիկ

Այսօր <Հայկական լեգեոն> կամավորականների հայրենասիրական միությունը անկախության 23-ամյա տոնի կապակցությամբ գտնվում էր Մխիթարյան կրթահամալիրում, որտեղ հանդիպեցին կրթահամալիրի սաների հետ: Չնայած նրան, որ կրթահամալիրը համարվում է հոգեւոր դպրոց, այնուամենայնիվ այնտեղ գտնվող սաները մեր ապագա զինվորներն են: Լեգեոնի ներկայացուցիչներին սիրով դիմավորեց կրթահամալիրի տնօրեն Հայր Սերոբը, ով ողջունեց լեգեոնի ներկայացուցիչներին, ազատամարտիկներին: Ողջույնի յուրահատուկ կերպով հանդես եկան կրթահամալիրի սաները եւ իրենց մոտ հաճախած հյուրերին ներկայացրեցին հայրենասիրական երգ ու պար, որից հետո լեգեոնի ղեկավար Աղասի Կարապետյանը շնորհակալություն հայտնեց այնուհետ ներկայացրեց կազմակերպություն գործունեության, անցած ճանապարհի եւ կատարած աշխատանքների մասին: Ա. Կարապետյանը ապագա զինվորներին ոգեշնչեց իր խոսքով մասնավորապես նշելով.

<Մեծարգո Հայր Սերոբ, սիրելի երեխաներ, մեր ապագա զինվորներ եւ ազատամարտի իմ ընկերներ, այս հրաշալի տոնի առթիվ մենք նախընտրեցինք գտնվել այս կրթահամալիրում, որը բացի նրանից, որ հոգեւոր արժեք կրող է, ներկա շուրջ 60 սաներին կրթում ու դաստիարակում է նաեւ հայրենասիրական ոգով, որոնցից շատերը երկու տարի անց ծառայելու են հայոց բանակում: Նրանք մեր վաղվա ապագան են, մեր խաղաղություն կերտողն ու պահպանողը: Կյանքը կարելի է տալ, զոհել հանուն հայրենիքի, իսկ անկախությունը ոչ մի ձեւով եւ ոչ մեկին: Այսօր ավագ սերունդը իր պատգամը փոխանցում է կրթսեր սերնդին, քանզի դուք եք մեր վաղվա ապագան ու մեր հայրենիքի պաշտպանը>:

Ելույթից հետո Մխիթարյան կրթահամալիրին հանձնվեց պատվոգիր` Լեգեոնի ղեկավարի կողմից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ