Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«Կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»

Արխիվ 12-16

«Կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»


1993 թվականին ստեղծված, իր տեսակի մեջ եզակի «ՓԱՐՈՍ» կամերային երգչախմբի  երգիչների մեծ մասը սայլակ օգտագործող և այլ տեսակների հաշմանդամություն ունեցող անձինք են: Երգչախումբը գործում է «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպությանը կից, որը հոգում է համույթի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցերը: «Փարոսն» ունի 32 անդամ, ովքեր ոչ միայն Երևանից, նաև մարզային տարբեր քաղաքներից են` Աբարան, Վանաձոր, Սպիտակ, Արտաշատ, Մեղրի, ք. Աբովյան: Կոլեկտիվը հաջողությամբ հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Ավստրիայում, Անգլիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Վատիկանում, Վրաստանում, Լիբանանում:

«2010 թվականի դեկտեմբերին պատիվ ունեցանք բեմ բարձրանալ աշխարհահռչակ Պլաչիդո Դոմինգոյի հետ, 2011 թվականին էլ մասնակցեցինք Musica Sacra երգչախմբային երաժշտության 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ նվաճեցինք 2 բրոնզե մեդալ «Կամերային երգչախումբ, 16-23 կատարող», «Եկեղեցական երաժշտություն» անվանակարգերում և հատուկ մրցանակ`հայկական երաժշտությունը ներկայացնելու համար, նշանակալի ելույթներ ենք ունեցել նաև 2 պրոֆեսիոնալ նվագախմբերի` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Օպերային թատրոնի նվագախմբի հետ, 2013 թվականին մի քանի տեսահոլովակ ենք նկարել, 2014-ին  Ռիգայում մասնակցեցինք Երգչախմբերի համաշխարհային խաղերին, որը հայտնի է նաև Երգչախմբերի օլիմպիադա անվանումով: Մրցույթին մասնակցում էին 500 երգչախմբեր 70 երկրներից, այդ թվում Հայաստանից միակ ներկայացուցիչ «Փարոս» կամերային երգչախումբը, որտեղ շահեցինք 2 արծաթե մեդալ: Ապագայում ուզում ենք եվրոպական միջազգային մրցույթներում լինել»,- խմբի 2009 թվականից ծավալած գործունեության մասին պատմում է  խմբավար, գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ, ով  երգչախմբին միացել է 2009 թվականից:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում խմբավարը խոսեց նաև «Փարոսի» խնդիրների մասին. «Մեր երգչախումբը աշխարհում գործող միակ երգչախումբ է, որի թիմի մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձիք են, և հատկապես դրսում, երբ լինում ենք, բոլորին թվում է, թե մեզ պետությունը շատ է աջակցում: Աջակցում են իհարկե, բայց մեր գլխավոր խնդիրը պետական կարգավիճակ ստանալն է: Արդեն 20 տարի գործելով ,այդչափ հաջողություններ արձանագրելով, Հայաստանը աշխարհով մեկ ներկայացնելով` կարծում եմ` արժանի ենք պետական կարգավիճակի»:

Րաֆֆին խմբի հետ աշխատանքում ոչ մի այլ խնդիր և դժվարություն չի տեսնում և վստահեցնում է, որ «Փարոսի» հետ աշխատանքը նույնն է, ինչ կլիներ ցանկացած այլ երգչախմբի հետ. «Երգչախումբը հենց դրանով է երգչախումբ, որ տարբեր մարդիկ են, տարբեր տվյալներով`մեկը գեղեցիկ ձայն ունի, մյուսը` բարձր, մեկը նոտան բարձր է  պատկերացնում, ամենը գումարվում է և ստացվում երգչախումբ: Լրացուցիչ խնդիրներ չկան, կարևորը այն է, որ մարդիկ ցանկություն ունեն երգելու, սիրում են աշխատել, իսկ «Փարոսում» բոլորն ուզում են բեմ բարձրանալ: Երգչախմբում երգելու համար կարևորը երաժշտական լսողությունն է, եթե լսածդ արտաբերում ես մաքուր, ապա ոչ գեղեցիկ ձայնն է պարտադիր, ոչ ուժգնությունը, ականջն է կարևոր, իմ պայմանը միայն դա է, մնացածն իմ աշխատանքն է, իմ գործը»:

«Փարոսի» երգացանկի ընտրությունը  առանձնակի սկզբունքով չի կատարվում, եթե նախապես որևէ համերգի, մրցույթի մասին տեղեկանում, հրավեր են ունենում, ապա համապատասխան ծրագիր է կազմվում, այլապես որոշ գործեր երգչախումբն է առաջարկում, որոշներն էլ ինքը` գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԷԼԵԱՆԸ ընտրում:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ