Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ, II ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՀՈԼՈՔՈՍՏԻ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ, II ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՀՈԼՈՔՈՍՏԻ 70-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆԵՐԻՆ

 

Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը, 2015 թվականի հուլիսի 8-12-ը թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի կրելու է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը:

Հեղինակավոր այս համաժողովի անցկացումը Երեւանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի եւ, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության եւ հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

2015 թ. հուլիսին անցկացվելիք այս համաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:

Ի դեպ, համաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահն է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ, ով անդրադառնալով վերոնշյալ համաժողովին նշեց. «Այս համաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության եւ, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ եւ երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու եւ, ինչու չէ, Հայաստանին ու մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»:

Նշենք, որ ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար եւ խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի, Հելեն Ֆայնի, Ռոբերտ Մելսոնի եւ Ռոջեր Սմիթի կողմից եւ այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել ու ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:  Հիշեցնենք, որ 1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել  ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ