Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՕԶԲԻԼԻՍԸ ԵՐԿՐՈՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՕԶԲԻԼԻՍԸ ԵՐԿՐՈՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է


Սեպտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ՈւԵՖԱ խորհրդաժողով` կազմակերպության անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների եւ տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Խորհրդաժողովին Ֆաբիո Կապելոյի (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնի (Անգլիա), Վիսենտե Դել Բոսկեի (Իսպանիա), Դիդյե Դեշամի (Ֆրանսիա) եւ այլ հանրահայտ մարզիչների հետ մասնակցել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ. տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ:

Ի դեպ, ՖԻՖԱ-ն հրապարակել է նաեւ ֆուտբոլի ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 16 աստիճանովª իջնելով 52-րդ տեղ. մեր թիմն ունի 556 միավոր:  Բեռնար Շալանդը թիմում ունի լուրջ անելիքներ, քննադատական ալիքի հոսքը շվեյցարացի մասանագետը կարող է զսպել` միայն թիմի հետ շոշափելի արդյունքի հասնելով: Իսկ հիմնական խնդիրն այն է, որ Շալանդի նորարարությունները այնքան էլ լավ չեն ընդունվում երկրպագուների կողմից, եւ նրա փորձարկումներն այնքան ժամանակ բացասական կարծիքի կարժանանան` մինչ հավաքականի խաղում դրանցից լուրջ առաջընթաց կնկատվի: Սակայն մեղադրել շվեյցարացի մասնագետին` դժվար է նրանով, որ վերջինս, այսպես ասած, պետք է նեղ ռեսուրսներից հնարավորինս լայն դաշտ ստեղծի: Ինչեւէ, պետք  է ռեալ գնահատել այն, ինչ ունենք, մարտավարական գործողություններից բացի, մարզչի տրամադրության տակ պետք է լինեն նաեւ ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, դեռ տեխնիկականի մասին լռում ենք...
Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից Արաս Օզբիլիսը, որը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում, Հռոմում ծնկի երկրորդ վիրահատության է ենթարկվել: Հայ ֆուտբոլիստն արդեն սկսել է վերականգնողական փուլը: Վիրահատությունից հետո Օզբիլիսին տեսակցության է գնացել ռուսական ՙՌադիո սպորտի՚ գլխավոր խմբագիր, ՙՆՏՎ պլյուսի՚ մեկնաբան Նոբել Առուստամյանը, այս մասին Օզբիլիսը Instagram-ի իր էջում գրել է. ՙԱնանկնալ այցելու` Հռոմում. դա իմ մտերիմ ընկեր Նոբել Առուստամյանն է: Շնորհակալություն այցելության համար: Սկսել եմ որոշ վարժություններ կատարել՚: Այժմ Արաս Օզբիլիսի ապաքինումից շատ բան է կախված, ֆուտբոլիստին հարկավոր է ոչ միայն վերականգնվել ֆիզիկապես, այլեւ հետագայում աշխատել` մարզավիճակ ձեռք բերելու համար: Հուսանք, որ ազգային ընտրանու բոլոր առանցքային ֆուտբոլիստները, որոնք վնասվածքներ ունեն, կկարողանան շարք վերադառնալ, քանզի մեր ընտրանին կազմի հիմնական ֆուտբոլիստների բացակայությամբ` առանց խնդրի հանդես գալու շռայլությունը իրեն թույլ տալ չի կարող:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ