Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ
ԱՂՏՈՏԻՉ ՆՅՈՒԹԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ


Մեզ շրջապատող միջավայրում կան բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ, որոնք մարդու աչքի համար անտեսանելի են: Խոսքը շրջակա միջավայրում տարածված քիմիական անտեսանելի տարրերի եւ աղտոտիչների  մասին է: Եվ ահա ՙԻրավունքի՚ հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի կառավարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԸ փաստեց` այդ անտեսանելի խնդիրներն այսօր ՀՀ որոշ տարածքներում այնքան են ծավալվել, որ վերաճել են նաեւ սննդի անվտանգության  խնդիրների, ինչը  լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
-Մեզ մոտ` ՀՀ-ում, շրջակա միջավայրի աղտոտումից բխող խնդիրները շատ են: Դրանք գնում են դեպի բժշկություն, բնակչության առողջական ռիսկեր, սննդի անվտանգություն եւ այլն: Մինչդեռ անգամ շրջակա միջավայրի գրագետ մոնիթորինգ  Հայաստանում այսօր չկա: Ամեն դեպքումª մեր ուսումնասիրությունները վկայում են, որ իրոք շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված` ունենք լրջագույն եւ առաջին հերթինª ռիսկերի գնահատմանն առնչվող խնդիրներ: Մոնիթորինգը պետք է հիմնված լինի գնահատված ռիսկերի վրա: Այս պայմաններում հնարավոր չէ հասկանալ, թե ով է պատասխանատուն, ով է վերահսկում,  կամ ով պետք է գնահատի ու լուծումներ առաջարկի` իրավիճակի համար:
Քիմիական աղտոտիչ նյութերի ե°ւ պարունակությունները, ե°ւ չափաքանակները շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում ներկայումս գնալով ավելանում են: Հանքալեռնային շրջաններում կատարած մեր հետազոտությունների արդյունքները վկայում են, որ քիմիական աղտոտիչները օդ-ջուր-հող համակարգով անցել են նաեւ սննդի շղթայի տարբեր օղակեր: Այս ամենն էլ  հիմք հանդիսացավ, որ   Էկոկենտրոնում բացվի Սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն: Պարզվեց, որ ՀՀ-ում շատ հաճախ շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներն ի վերջո կապվում են նաեւ սննդի անվտանգության հետ, եւ այս կենտրոնը զբաղվելու է  ռիսկի` գիտամեթոդապես հիմնավորված գնահատմամբ` հաշվի առնելով նաեւ շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված ռիսկերը:
Մեր զրուցակիցը պատմեց, որ Ալավերդիում, Քաջարանում, Կապանում եւ Մեղրիում անցկացրած հետազոտություններից հետո այցելել են քաղաքապետներին եւ հետազոտության արդյունքները ներկայացրել ինչպես տեղական իշխանություններին, այնպես էլ բնակչությանը: Ըստ Լ. Սահակյանի` ինչքան էլ մարդիկ հասկանան, որ այդ շրջանների հանքարդյունաբերությունը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար, միեւնույն է` կան  սոցիալական որոշակի խնդիրներ, որոնք հաղթահարվում են միայն այդ կերպ.
- Մեր բոլոր բնապահպանական հարցերը գալիս, բախվում են սոցիալական խնդիրներին: Այսինքն, եթե մարդուն ասում ես` այսինչ բանը վտանգավոր է, ապա պարտավոր ես նրան  ընտրության լայն հնարավորություն տալ: Այստեղ կարեւոր է, որ խնդիրների մասին գրագետ ձեւով իրազեկվի  բնակչությունը, որպեսզի նրանց մոտ խուճապ չառաջանա, եւ տրվի  ընտրության հնարավորություն: Պետք է ասեմ, որ  կա նաեւ օրենսդրական բաց:
Լ. Սահակյանն ընդգծեց նաեւ, որ  եթե ինչ-որ մեկը Հայաստանում սկսում է հանքարդյունաբերական գործունեություն, ապա առկա բնապահպանական առաջնային, ֆոնային պատկերը հիմնականում չի էլ ուսումնասիրում, որն էլ հետագայում բերում է լուրջ բարդացումների: Օրինակ, եթե հանք շահագործողին  ասեն, որ աղտոտում է շրջակա միջավայրը, կարող  է հրաժարվել ընդունելու այդ ճշմարտությունը` պատճառաբանելով, թե աղտոտվածությունը եղել է իրեից առաջ: Մինչդեռ այդ հարցերը նախ պետք է օրենսդրորեն հստակ կարգավորված լինեին:
Լիլիթ Սահակյանի փոխանցմամբ` հանքալեռնային քաղաքներից եւ դրանց կից շրջաններից բացի, Հայաստանի քաղաքներից առավել հանգամանալից հետազոտել են Երեւան քաղաքը, եւ այդ աշխատանքները դեռեւս շարունակվում են.
- Այժմ փորձում ենք Երեւանի համար հասկանալ, թե աղտոտված հողերը  առողջական ինչ ռիսկեր են պարունակում, ինչ հետեւանքներ կարող են առաջ բերել մեծահասակների եւ հատկապես երեխաների  մոտ: Մենք սիրում ենք ասել, որ ինչ անում ենք, երեխաների համար ենք անում, սակայն արի ու տես, որ այսպիսի աղտոտված միջավայր ենք ստեղծել նրանց համար: Մեր բնակչության մեջ մտել է մի սովորություն` տունս մաքուր լինի, դրսում ինչ ուզում է, թող լինի: Մարդն այսօր սեփականատեր չէ: Եթե նա իր քաղաքն ընդունի որպես սեփական տուն, ապա աղբի ու աղտոտվածության խնդիրը որոշակի ձեւով կլուծվի: Եթե հասարակությունը հիվանդ է, ապա նրա շրջակա միջավարը եւս անառողջ կլինի: Հույս ունեմ, որ եկող սերունդն ավելի սրտացավորեն կմոտենա շրջակա միջավայրին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ