Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՙՙՕԵԿ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՐԻՐ Է ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ՚

Արխիվ 12-16

ՙՕԵԿ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՐԻՐ Է ՇՈՈՒԲԻԶՆԵՍԻՆ, ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ՚

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, ՙԻրավունքի՚ հետ զրույցում անդրադառնալով Ագրարարային համալսարան-ՕԵԿ  խնդրին, ասաց, որ իր համար, որպես Երեւանի բնակչի, վիրավորական է, որ  կարող են ապօրինի շինարարություն իրականացնել մայրաքաղաքում:
Պրոռեկտորը հիշեցնում է  Ագրարային համալսարան-ՕԵԿ տարածքային վեճի մասին պատմությունը. Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008-ին ՙՕրինաց երկիր՚ կուսակցությանը տվել է  մի փաստաթուղթ, ըստ որի` Ագրարային համալսարանի տարածքից 262  քմ  տրվում է իրենց: Զավեշտալին այն  է, որ նույն քաղաքապետը 2006-ի մայիսի 6-ի  որոշմամբ ՕԵԿ-ի կողմից ապօրինի կառուցված կաթսայատունն ու ավտոտնակը ճանաչում է որպես ապօրինի կառույց եւ որոշում   կայացնում այն քանդել: Նույն քաղաքապետը 2006-ի օգոստոսի 15-ին չեղյալ է համարում իր նախորդ որոշումը: Հաջորդ օրը` օգոստոսի 16-ին, քաղաքապետը որոշում է այդ ապօրինի կառույցները ճանաչել պետական սեփականություն եւ հանձնել Ագրարային համալսարանին:  Դրա հիման վրա ՀՀ կառավարությունը  2006-ի դեկտեմբերի 28-ին 1900 Ա որոշմամբ որոշում է պետական սեփականություն ճանաչված  կառույցն անժամկետ եւ անհատույց հանձնել Ագրարարային համալսարանին, հողի հետ միասին: Թվաց` ամեն ինչ ավարտվեց, սակայն ութ տարի անց` 2014-ին, ՕԵԿ-ի հանձնարարությամբ բանվորները սկսեցին տանիքը քանդել:
-Պարո°ն Էֆենդյան, Ձեր կարծիքով` ինչո±ւ հիմա` ութ տարի անց, ՕԵԿ-ն այդ քայլին դիմեց: Որեւէ պատճառ տեսնո±ւմ եք:
- Իհարկե, տեսնում եմ: Իրենք ութ տարի իշխանության մեջ էին: Եթե ապօրինի գործողություն անեին, միանշանակ կասեին, որ իշխանության մաս կազմող կուսակցությունն է ապօրինի քայլ անում: Հենց իրենք հերթական անգամ դարձան ընդդիմադիր, սկսեցին քանդել: Իրենց հիմա ձեռնտու է, որ իրենց կպնեն, իրենց ցույց տան, իրենք էլ ասեն` տեսեք, մենք ընդդիմադիր ենք, դրա  համար մեզ հետ այդպես են վարվում:
- Այսինքն` ՕԵԿ-ը ՙզոհի՚ կերպարո±վ է հանդես գալիս:
- Իհարկե, այլապես նման քայլ կաներ անցյալ տարի: Երկրորդ` շրջանառվող  լուրերի համաձայն` իրենցից ինչ-որ մեկը կամ կուսակցությունը ձեռք է բերել ՙԵրեւան TV՚ հեռուստաընկերությունը, եւ իրենց պետք է ունենալ տեսագրությունների համար դահլիճ:
- Այս պահին որեւէ շինաշխատանք կատարվո±ւմ է, թե± ոչ:
- Դե, հիմա, երբ շենքը  պատրաստ է, չգիտեմ` ներսում ինչ են անում: Երեւի ներքին հարդարման աշխատանքներ են անում: Գիտեք, վիրավորական է, որպես Երեւանի բնակիչ, որ չունենալով շինթույլտվություն, կարելի է կառուցել շենք: Նման արտոնությունից, կարծում եմ, ոչ ոք չի կարող օգտվել: Զոռբայությամբ օրը ցերեկով, նաեւ գիշերը  կառուցեցին շենքը` չունենալով ոչ մի փաստաթուղթ: Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ՕԵԿ-ին ապօրինի շինարարություն անելու համար: Ես ուղղակի մարդկային առումով չեմ հասկանում` ինչ հաճույք ստացան դրանից: Միայն նրա համար, որ խոսե±ն  իրենցից, թեկուզ բացասական, բայց  խոսե±ն: Կներեք, դա հարիր է շոուբիզնեսին, ոչ թե կուսակցությանը:
Մենք դիմել ենք դատարան, որպեսզի չեղյալ  համարվի  քաղաքապետի 2008-ի նոյեմբերի 14-ի որոշումը: Բայց այն, որ այսօր դու չունենալով թույլտվություն` քաղաքում շենք ես կառուցում, դա է անհասկանալի: Ինչով ես դու տարբերվում մյուսներից: Շարքային քաղաքացին չի կարող  նման ապօրինություն անել, դու` որպես կուսակցություն, կարո±ղ ես: Կարո±ղ են այս հարցին պատասխանել: Ինչո±ւ են գիշերը շինարարություն անում: Պարզվում է` չեն ցանկացել դասերը խանգարել: Թե հուլիս ամսին ինչ դասեր, չգիտեմ: Հետո ասացին` գիտեք, ցերեկը շոգ է: Դե, երեւի մեկը հասկացրեց` հուլիս ամսին ի±նչ դաս: Ինչպես կարող է օրենք գրող մարդն ապօրինության քայլեր անել: Իրենց խիղճը հանգիստ է, լա±վ են զգում իրենց:
- Ագրարային համալսարանի բակում օգոստոսի 13-ի բողոքի ակցիայի, Հովհ. Մարգարյանի վիրավորվելու, Հեղինե Բիշարյանի վրա ցանկապատ շուռ տալու մասին շատ խոսվեց, ավելին` վերջերս մերժվեց Հովհ. մարգարյանի եւ Հ. Բիշարյանի դիմումը` քրեական գործ հարուցել խուլիգանության հոդվածով:
- Դեպքը եղել է օգոստոսի13-ին: Դրանից մեկ օր առաջ իմ կողմից  հարգված Հովհ. Մարգարյանին նամակ եմ գրել` խնդրելով` սահմանազատենք 262 քմ-ը 18.700 քմ-ից, մնացածն էլ վարչական դատարանը կորոշի: Հովհաննես Մարգարյանը չեկավ: Մենք դեպքից մեկ օր առաջ դիմել ենք  ոստիկանապետին: Եթե մենք, ինչպես ՕԵԿ-ականներն են ասում, խուլիգանական արարք  մեզ թույլ տայինք, նախօրոք դրա մասին ոստիկանապետին կասեի±նք: Երբ ցանկապատը պոկվեց, Բիշարյանի որդին հայհոյեց…
- Ի դեպ, նորմալ է, երբ պատգամավորի որդին մոր  ներկայությամբ հայհոյում է:
- Դա, իհարկե, տգեղ արարք է: Բայց, վերջին հաշվով, հայ տղա է, տեսել է` մայրը վատ վիճակում է, պոռթկացել է: Չենք ցանկանում այդ աստիճանի մանրանալ: Ես համոզված եմ` տիկին Բիշարյանն իրեն ավելի վատ է զգում, որ իր որդին իր ներկայությամբ հայհոյել է: Բայց դա չէ հարցը: Ինձ համար ավելի վիրավորական է, որ կարելի է ապօրինի բան անել ու դրանից ոչ թե ամաչել, այլ ի ցույց դնել, ասել` մեր ժամանակի հերոսն եմ: Եթե շարքային քաղաքացին աներ նման քայլ, կհասկանայի, կասեի` դե օրենքը չգիտի, չնայած օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում: Բայց երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչն է դա անում, վիրավորական է, քանի որ ես, լինելով ընտրող, ունեմ պատգամավոր ԱԺ-ում:
Ես ուզում եմ, որ իրենք էլ դա հասկանան, որ իրենց ապօրինություն է:
- Փաստորեն, Ձեր նամակը Հովհ. Մարգարյանին մնաց անպատասխան:
- Այո: Հաջորդ օրը եղան այդ դեպքերը: Տիկին Բիշարյանը վատ էր զգացել: Ես հիմա չգիտեմ` ցանկապատի ջարդվելո±ւց, թե± տղայի պահվածքից էր վատ զգացել: Ինչ վերաբերում է Հովհաննես Մարգարյանի մեջքը վնասվելուն, նա ընդհանրապես այդտեղ չի եղել: Չգիտեմ` մարդը, գտնվելով այդ դեպքերից 30 մետր հեռավորության վրա, ինչպես կարող էր մեջքի ցավ զգալ: Մարգարյանը, երբ դիմել էր դատաբժշկական քննության, իրեն ասել էին մեջքի այդ ճողվածքը ստացել է յոթ տարի առաջ: Տհաճ էր նաեւ այն, որ  դեռ իրավական առումով որոշում չէր կայացված, դա ՕԵԿ-ի կողմից որակվեց որպես խուլիգանություն: Օրեսնդիրը պետք է իմանա` նախօրոք որակումներ հնչեցնել չի կարելի:
- Համալսարանի ուսանողներն այս խնդրի մասին ինչ կարծիք ունեն:
- Գիտեք, անում ենք ամեն ինչ, որ ուսանողները զերծ մնան  այս ամենից: Հեշտ չէ, 12.000-անոց կոլեկտիվ է, ուսանողների մեծ մասն էլ 17-22 տարեկան է: Գիտեք, դա մի տարիք է, երբ մի թեթեւ անզգուշություն, եւ կարող է անկառավարելի մի գործընթաց սկսվել:
- ՕԵԿ-ը Ագրարային համալսարանի հետ տարածքային այս վեճը տեղափոխել է  ԱԺ ամբիոն: Արդյոք դա այն տեղն է, որտեղից պետք է նման հարցադրումներ հնչեցվեն:
- Իրենց տեսակետից երեւի մեր ազգի դարդն ու ցավը միայն Ագրարային համալսարանն է, ռեկտորը, նրա տարիքը, հիմնադրամը: ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ հնչեցնելը ցույց է տալիս, որ այդ մարդիկ այլ ասելիք չունեն: Եթե ունենան մի քիչ պետական մտածողություն, իրենք անհարմար կզգան: Վեճը տեղափոխել Ազգային ժողով: Ես, օրինակ, որպես մարդ, ամաչում եմ, որ նման խոսակցություն կա:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ