Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՙՍԻՍՏԵՄԱՅԻ՚ ՍԿԱՆԴԱԼԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՄԻՋԻՆ

Արխիվ 12-16

ՙՍԻՍՏԵՄԱՅԻ՚ ՍԿԱՆԴԱԼԸ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԻՄԻՋԻՆ


Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին տնային կալանքի տակ վերցվեց Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը` Վլադիմիր Եվտուշենկովը: Նա  ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի` ՙՍիստեմայի՚ սեփականատերն է եւ տնօրենների խորհրդի նախագահը: Իր հերթին ՙՍիստեման՚ ՙԲաշնեֆտի՚, ՙMTC՚ եւ ավելի քան 180 այլ ընկերությունների սեփականատերն է:
ՙԲաշնեֆտ՚ ընկերության հետ անմիջական կապ ունի գործարար Լեւոն Հայրապետյանը, որը 2009թ. միջնորդ է  հանդիսացել  ՙԲաշնեֆտ՚ ընկերության վաճառքի հարցում: Ըստ  ռուս իրավապահների` ՙԲաշնեֆտը՚ սեփականաշնորհվել է իր արժեքից 50 անգամ ցածր գնով: Լեւոն Հայրապետյանին ներկայացված է փող լվալու մեղադրանք, իսկ Հայրապետյանի ձերբակալությունից որոշ ժամանակ անց նմանատիպ մեղադրանք ներկայացվեց նաեւ Եվտուշենկովին: 2009թ. ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդում տեղավորվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ ըստ լուրերի, մտերմություն էր անում Վլադիմիր Եվտուշենկովի հետ, ինչի արդյունքում ՙՍիստեման՚ ձեռք բերեց ՙՎիվաՍել՚-ին:
Ի դեպ, ՙՍիստեման՚ ստեղծվել է 1993թ., Ռուսաստանի տասը խոշորագույն ընկերությունների ցանկում է: Հիմնական գործառույթները իրականացվում են լոնդոնյան բանկերի եւ բորսաների հետ, եւ այն զգալի տեղ է գրավում անգլիական ֆինանսական համակարգում` հանդիսանալով աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը:
Այն հարցին, թե ինչու հենց հիմա ի հայտ եկավ 5 տարվա վաղեմության սեփականաշնորհման գործարքը, կան մի շարք պատասխաններ: Տարբերականերից մեկն այն է, որ երբ Արեւմուտքը սկսեց ճնշումներ գործադրել ռուսական մի շարք նավթային ընկերությունների վրա, ՙՍիստեման՚ փորձեց օգտվել պահից եւ ընդլայնել իր դիրքերը ռուսական նավթային շուկայում: Սակայն  լինելով ասոցացված` անգլիական ֆինանսական կապիտալի հետ, նա սկսեց վտանգ ներկայացնել Ռուսաստանի տնտեսության համար, եւ ՙՍիստեմայի՚ դեմ քայլերը Ռուսաստանի պատասխանն է` նրա դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին: Երկրորդ վարկածն այն է, որ ՙՍիստեմայի՚ խողովակով Արեւմուտքը փորձում էր իրականացնել Ռուսաստանում նարնջագույն մայդանների ֆինանսավորումը :
Այս ամենից զատ, ՙՍիստեմայի՚ առնչությամբ կա եւս մեկ դիտարկում: ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդի անդամներից մեկը Ռահման Հալիլովն է, որը ադրբեջանական խոշորագույն օլիգարխ Իսքանդեր Հալիլովի որդին է: Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն շատ կասկածելի գործարքներ իրականացնող ընկերության  տնօրենների խորհրդի անդամ է, այլեւ` ադրբեջանցի օլիգարխի գործընկեր, որի հետ կիսում է իր ընկերության շահույթները: Ի դեպ, այդ շահույթների հաշվին Ադրբեջանում եւ Թուրքիայում մեծ ներդրումներ են իրականացվում, այդ թվում ՙՀիլթոն Բաքու՚ հյուրանոցը: Ըստ լուրերի` Հալիլովները նաեւ առնչություն ունեն Ադրբեջանի զենքի գնումների հետ: Արդյո±ք ընդունելի կարելի է համարել, որ Հայաստանի նախկին նախագահը, որը մեծ ծավալի գաղտնի տեղեկություններ կրող է, համագործակցում է Ադրբեջանի խոշոր բիզնեսի հետ: Ի դեպ, Ադրբեջանում այդ համագործակցությունը նույնպես տարօրինակ է գնահատվել: Մի շարք քննադատական հոդվածներ լույս տեսան`  ՙԻսքանդեր Հալիլովի որդին Քոչարյանի կոմպանիայում՚, ՙՀալիլովը Քոչարյանի սիստեմում՚ եւ այլն: Սակայն, եթե վերոհիշյալ տարօրինակ հայ-ադրբեջանական համագործակցությանը Ադրբեջանի կողմից մասնակցում է գործարարը, ապա հայկական կողմից նախկին բարձրագույն պետական պաշտոնյան, ինչը էլ ավելի տարօրինակ է, եւ այդ փաստը վարկաբեկում է երկիրը:
Ի դեպ, այն փաստը, որ ՙՍիստեման՚ պաշտոնապես լինելով ռուսական ընկերություն, մեծապես ընդգրկված է անգլիական ֆինանսական համակարգի մեջ, առիթ է տալիս հիշելու 1999թ. առաջ եկած Մեղրիի միջանցքի տարբերակը: Այն ժամանակ այդ տարբերակը առաջ էին տանում ամերիկյան եւ անգլիական դիվանագիտությունը: Ըստ դրա,  Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որը պետք է իրար միացներ Նախիջեւանը եւ Ադրբեջանը: Այդ տարբերակին հավանություն էր տվել Ռոբերտ Քոչարյանը:
Մի խոսքով, ՙՍիստեմայի՚ սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին: Պարզվեց, որ Քոչարյանը ներգրավված է ոչ թե ռուսական խոշոր ընկերության ղեկավարության կազմում, այլ այդ ընկերությունը, ըստ էության, հակառուսական է: Բացի այդ, Ռ. Քոչարյանի` այդ ընկերության մեջ ներգրավվելու ընթացքում ընկերությունը կատարել է գործարք, որի համար այժմ պատասխան է տալիս քրեական օրենսգրքով: Եվ վերջապես, Հայաստանի, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի գործընկերն է ադրբեջանական օլիգարխը:

ԱՐՄԵՆ ՕԳԱՆԵՍՈՎ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ