Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ՊԵՏՔ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Արխիվ 12-16

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «ՊԵՏՔ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ  ԴՆԵԼՈՎ»


«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հորդորում է միայն չսահմանափակվել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելով.«Բացի ծաղիկներ դնելուց, անհրաժեշտ է այլ գործեր եւս անել եւ շատ ավելի  լավ կլիներ, որ վաղուց լուրջ գործեր անեինք: Այս տարի իմ բաժին ծաղիկները այն է լինելու, որ հրատարակելու եմ «Հայաստանի պատմություն.Հայրենիքի 10.000 բնակավայրերը» 36 հատոր գրքաշարը, որը նվիրվելու է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հրատարկվող 36 գրքաշարը ներկայացնելու է Արեւմտյան Հայաստանի գավառները եւ պատմական հուշարձանները, որոնցից շատերը այսօր թուրքերի թեթե ձեռքով այլեւս գոյություն չունեն: «Իրավունքի» հետ զրույցում Ս. Կարապետյանը փաստեց, որ գրքաշարից բացի պատրաստվում են ներկայացնել ֆիլմաշար` կրկին նվիրված պատմական Հայաստանի գավառներին: Ըստ նրա` հնարավոր է, որ հրատարակվելիք գրքաշարերի հատորների հետ ներկայացվի նաեւ տվյալ գավառը նկարագրող ֆիլմ:

Հայոց Ցեղսպանության 100-րդ տարելիեցին նախապատրաստվելու հարցում Ս. Կարապետյանի բնորոշմամբ կան թերացումներ. «Ըստ իս այդ թերացումները ուղղակիորեն կապված են մեզանում ազգային դաշտի բացակայության հետ, երբ հասարակությունն ազգային չէ, ազգային մեծ արժեքներ չի կարող ստեղծել: Բավական է փողոց դուրս գանք եւ մեկ-երկու շենքի ցուցանակները նայենք կամ հայրենական արտադրության ապրանքի պիտակները տեսնենք»,-ավելացրեց Սամվել Կարապետյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ