Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀՈՒՄՔԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՀՈՒՄՔԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով`հայկական պանրի արտահանումը ռուսական շուկա շատ հետաքրքիր գործընթաց է, բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ գործընթացին` Ռուսաստանում կամ մեծ շուկաներում պանիր արտահանել: Նա փաստում է, որ ցավոք պատրաստ չէ, քանի որ տարեկան ռուսական շուկա արտահանվում է մոտավորապես 1500 տոննա հայկական պանիր: «Ռուսական շուկայում ծավալվելու համար անհրաժեշտ է, որ արտահանման ծավալները հասցնել գոնե 5 հազար տոննայի: Այս դրությամբ, եթե մենք 2 հազարի շեմն անցնեք, ապա կունենանք ներքին դեֆիցիտի խնդիր, որը ցանկալի չէ: Պետք է հասկանանք` մենք ուզում ենք ռուսական շուկայում ծավալվենք ի հաշիվ ներքի՞ն դեֆիցիտի, որը բավականին լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն գների,  այլեւ ամբողջ ոլորտի համար, թե՞ նայենք, որ  ռուսական շուկան մեզ համար հետաքրքիր է»,-նշեց ԱՐՄԵՆ ԳԻԳՈՅԱՆԸ: Ըստ նրա, եթե 2009 թվականից սկսած իրականացվեր արտահանման կենտրոնացված աշխատանքներ, ապա այդ ժամանակ մի գուցե պատրաստ լինեին մեծ շուկա արտահանել պանիր:

Ա. Գիգոյանը մատնանշեց այն հիմնական խնդիրը, որն էլ խոչընդհոտում է պանրի արտահանմանը.«Հիմնական խնդիրը ոչ թե պանրի արտադրության հետ է կապված, այլ կաթի, այսինքն` ունենք հումքի խնդիր: Կաթի ծավալները անկանխատեսելի են , բացի այդ տեխնիկական որակը բավարար չէ, սեզոնայնությունից կա խիստ կախվածություն: Այս հարցին լուծում տալու համար չկա պետական կենտրոնացված մոտեցում: Այն ինչ ունենք քիչ է, որի նկատմամբ էլ պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի ապագայում կարողանանք տեսանելի արդյունք ունենալ»,-մեկնաբանեց Արմեն Գիգոյանը:

Ոլորտը կարագավորելու համար պրն. Գիգոյանը ընդգծեց, որ նախ եւ առաջ պետք է անասնապահ գյուղացին առանձնացվի  ֆերմերից, որպեսզի պանրագործները իմանան ում հետ գործ ունեն: Բանախոսը մտավախություն ունի, որ Ռուսաստան արտահանվող պանրի հաշվին հնարավոր է, որ մինչեւ հունվար Հայաստանը ունենա պանրի սղություն:

Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե այս տարի քանի՞ տոննա պանիր է արտահանվել Ռուսաստան եւ հնարավոր է  արդյո՞ք դրանց ծավալները ազդեն հայկական շուկայում պանրի գների վրա Արմեն Գաիգոյանը շեշտեց, որ Ռուսաստան արտահանված այս տարվա պանրի ծավալները դեռ անհայտ են.«Եթե Ռուսաստան շատ պանիր արտահանվի հնարավոր է գների բարձրացում: Սակայն կա Ուկրաինան, որը Հայաստանի հետ ազատ առեւտրային հարաբերությունների մեջ է, ուստի եթե լինի շոշափելի դեֆիցիտ, ապա Ուկրաինիայից կներմուծվի պանիր:  Մենք պետք է պանիր արտահանենք ոչ թե ներմուծման , այլ արտադրության հաշվին»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ