Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

 

Ազգային պատկերասրահում սեպտեմբեր 18-ին կբացվի ամերիկահայ նկարիչ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԵՃԻՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պետական պատկերասրահի 3 սրահներում կցուցադրվի 61 կտավ, որոնցից 40-ը` գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ » հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «ԴԱՐԻ ՈՃԻՐԸ», մյուսը՝ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը: Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-րդ համաժողովի շրջանակներում:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ