Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՆՍԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՙՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ՚ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՆՍԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՙՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ՚ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ


Այս օրերին շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում մասնակցում է ՙՄեծ սաղավարտի՚ 2014 թ. խաղարկության եզրափակիչ փուլին: Մրցաշարի շրջանակներում Արոնյանն ուժերն է չափում Վիշվանաթան Անանդի, Ռուսլան Պոնոմարյովի եւ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ:
Պոնսի հետ հայ գրոսմայստերն արդեն հասցրել է հանդիպել մրցատախտակի առաջª մրցաշարի հենց առաջին պարտիայում գրանցելով ոչ-ոքի: Արոնյանը իսպանացու հետ մրցել է սեւերով, պարտիան ավարտվել է 46-րդ քայլում:
ՖԻԴԵ-ի երկրորդ համարը երկրորդ տուրում իր առաջին հաղթանակն է տարել, հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին. պարտիան ավարտվել է 51-րդ քայլում:
Առաջին երկու տուրերում մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկըª Վիշվանաթան Անանդը, իր հաշվին երկու հաղթանակ է գրանցել եւ վաստակած 6 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Լեւոն Արոնյանն իր ակտիվում ունի 4 միավոր ¥այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3 միավոր, ոչ-ոքիի համարª 1¤: Եթե մինչ մրցաշարի մեկնարկը Արոնյանի ամենալուրջ մրցակիցը համարվում էր Անանդը, ապա մեկնարկից հետո հասկանում ենք, որ հայ շախմատիստը կարող է միավորներ կորցնել նաեւ ոչ ՙհիմնական՚ մրցակիցների հետ պայքարում: Արդյունքում կանխատեսելի է դառնում, որ այս մրցաշարում եւս, Արոնյանը առաջինը լինել չի ձգտում, միայն թե հարց է առաջանումª որքան է պատրաստվում հայ գրոսմայստերը դեռ հիասթափեցնել իր երկրպագուներինª շախմատ խաղալով ՙհաճույքի համար՚…
Իսկ Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը շարունակում է զարգացնել թիմային հաջողությունները: Հայ գրոսմայստերը ՙՄեջիք Էքստրեմադուրա՚ թիմի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել Լինարեսում ավարտված Իսպանիայի ակումբային առաջնությունումª 14 հնարավորից վաստակելով 10 միավոր ¥12 միավորով չեմպիոն է դարձել ՙՄերիդա՚ թիմը¤:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ