Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ է ՄՏԱԴԻՐ ՓԱԽՑՆԵԼ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ

Արխիվ 12-16

ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԷԼ է ՄՏԱԴԻՐ ՓԱԽՑՆԵԼ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ

Օրերս երգիչ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ իր երկրպագուների դատին հանձնեց ՙԴու իմն ես՚ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: ՙԻրավունքի՚ հետ զրույցում Սարգիսը պատմեց իր ուրախ, պարային, աշխույժ եւ հետաքրքիր տեսահոլովակի մասին. ՙԵրգի հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը: Գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ ձայնագրությունը կատարել է Հարություն Հարությունյանը: Երաժշտության մեջ հնչում է սոլո կիթառ, որը նվագում է Կարո Սարաֆյանը, իսկ կլարնետը նվագում է Հրանտոն: Տեսահոլովակի ոճաբանը Արսեն Աղամիրյանն է: Այս անգամ եւս համագործակցեցի ՙԱմարասի՚ հետ: Պարը բեմադրեց Վիկա Մարտիրոսյանը: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց ՙԱմարաս՚ պարային համույթից է` Ինգան՚,- պատմեց Սարգիսը: Ապա պարզաբանեց, որ երգն ունի երկու տեսահոլովակ. ՙԱյս երգի տեսահոլովակն ի սկզբանե նկարահանել էր մեկ այլ ռեժիսոր, բայց այն ինձ դուր չեկավ, եւ որոշեցի, որ պետք է նորից նկարահանել: Դիմեցի Արամայիս Հայրապետյանին, եւ միասին ստացանք այն, ինչ այսօր տեսնում ենք: Տեսահոլովակը նկարահանել ենք ավազի հանքերում՚:
Խոսելով  տեսահոլովակի նկարահանման դժվարությունների մասին Սարգիսն ասաց հետեւյալը. ՙԴժվարություններ գրեթե չեն եղել, միայն քամին էր խանգարում: Մի բան միայն չէր ստացվում, որը հիմա ժպիտով ենք հիշում. Իռային` տեսահոլովակի գլխավոր դերակատարին, մեքենայի բեռնախցիկում տեղավորելը: Բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել՚:
Երբ ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց, թե արդյոք երգիչն իրական կյանքում է±լ կփախցնի սիրած աղջկան, Սարգիսն ասաց. ՙԵթե շատ սիրեմ, չի բացառվում, որ կդիմեմ նման քայլի: Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորը սցենարը գրել է իմ բնավորությանը համապատասխան՚:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ