Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՙՙԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՈՍԻ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՈՍԻ

Վերջերս Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսեզի երթեւեկությունը լինի անվտանգ եւ հնարավորինս արագ: Սակայն սեպտեմբերի սկզբից Երեւանում երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված է, առավել եւս` դպրոցներում դասերը սկսելու ու ավարտվելու պահերին:
Այսպես` գրեթե անանցանելի է դարձել  Տերյան փողոցի  Նիկոլ Աղբալյանի  անվան դպրոցի հարող տարածքը, որտեղ  մեքենաները կայանում են  երկրորդ եւ անգամ երրորդ շարքով: Ընդ որում, Ճանապարհային ոստիկությունը պարզապես անկարող է այդ հատվածում կարգուկանոն հաստատել: Դժվար անցանելի է նաեւ Փափազյան փողոցը, որտեղ Երիցյանների խանութի դիմաց մեքենաները թեք են կանգնում, սակայն  այդ փողոցով է  անցնում  Սլավոնական համալսարանի մեծ հոսքը: Գրեթե մշտապես խցանված է Կողբացի փողոցը, որտեղ բնակիչները ամուր փակում են դռներն ու պատուհանները, որպեսզի չլսեն խցանված մեքենաների անվերջ ազդանշանները եւ միմյանց հետ վիճող վարորդների հայհոյանքները: Շատ ավելի ծանր է վիճակը մայրաքաղաքի ՙուսանողական գոտում՚, հատկապեսª Տերյան-Աբովյան եւ դրանք իրար կապող փողոցներում, որտեղ մի քանի բուհերի եւ դպրոցների ՙառաջացրած՚ խցանումները հաճախ հասնում եմ մինչեւ ՙփոքր կենտրոն՚:
Բազմաթիվ խցանումների պատճառ են դառնում նաեւ վթարները, երբ վթարված մեքենաները երկար ժամանակ  անշարժ են մնում` սպասելով ապահովագրական ընկերությունների ժամանմանը: Խառնաշփոթի մեջ իրենց բաժինն ունեն նաեւ տաքսիները, որոնք կարող են կանգնել ցանկացած տեղ` երկրորդ շարքում, սակայն ոստիկանությունը աչք է փակում որոշ տաքսի ծառայությունների մեքենաների կամայականությունների վրա, հավանաբար, քաջ իմանալով, թե ում է պատկանում կոնկրետ այս կամ այն տաքսի ծառայությունը: Շատ դեպքերում փողոցային այս գերծանրաբեռնվածության պատճառ են դարձել նաեւ ավտոկայանատեղիները. որոշ դեպքերում ՙկարմիր գծեր՚ են քաշված այնպիսի նեղլիկ փողոցներում, երթեւեկող ավտոմեքենան կայանվածի կողքով անեցելու համար ստիպված է հատել փողոցի մեջտեղի ՙհոծ գիծը՚, ինչը ոչ միայն տուգանք ենթադրող խախտում է, այլ, որ ավելի է ծանրացնում վիճակը, խանգարում է դիմացից եկող ավտոմեքենային, ու վթարային իրավիճակը կամ առնվազնª խցանումը պատրաստ է: Եվ վերջապես, չի կարելի չխոսել  անպատժելի ՙլավ՚ տղաների մասին, ովքեր բարձր արագությամբ սլանում են հենց ոստիկանների քթի առաջ, կայանում են մեքենաները այնտեղ, որտեղ ցանկանան` թքած ունենալով բոլոր տեսախցիկների վրա, միասին վերցրած, եւ որեւէ տեսուչ իրավունք չունի անգամ նրանց նկատողություն անել:
Մի խոսքով, Երեւանի երթեւեկությունը կամաց-կամաց վերածվում է անկառավարելի քաոսի: Եվ այն, ոստիկանապետի բերած տեսախցիկներով եւ 1,5 մլն տուգանքներով, լուծել հնարավոր չէ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ