ՙՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՚ ՓԱԽԱՎ...
Արխիվ 12-16ՀՀ քրեական օրենսգիրքը, իհարկե, չի սահմանափակվում 3 հոդվածով: Սակայն միաժամանակ 3 հոդվածներով մեղադրվողի մասին հաճախ ասում են. ՙԳրկել էր քրեական օրենսգիրքը՚:
60-րդ տարին բոլորող, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մաս, 178-րդ (Խարդախություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի (Փողերի լվացում) 2-րդ մասի, 2-րդ եւ 3-րդ մասի, 1-ին կետերով: Եվ այդ նախկին երիտասարդը սեպտեմբերի 16-ի լուսադեմին փախել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից: Ս. Գաբրիելյանը հիվանդանոց տեղափոխվել էր ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ից:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
