ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՙՎՆԱՍԱԶԵՐԾԵՑ՚ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
Արխիվ 12-16ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ
ՙԺառանգության՚ երեկվա խորհրդաժողովի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մինչ կպատասխաներ ընդդիմախոսներին` նշեց (հեգնանքով, թե լուրջ` մե°կ Աստված գիտի, մե°կ էլ հենց ինքը` Ա. Վարդանյանը). ՙՊատկերացրեք հանրապետության նախագահը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը կգտնվեր բոլորովին այլ տեղ՚: Այս խոսքը կարծես շամփուրի պես խոցեց խորհրդաժողովը վարող ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, ով սկսեց թարս-թարս նայել Ա.Վարդանյանին: Ելույթից հետո ՀՅԴ-ական պատգամավորին սպասվում էր քառյակում գործընկեր Ռ.Հակոբյանից դեղին քարտ` նամակի տեսքով: Ինչեւէ, եղածը եղած է, ու շատ հանգիստ ընթերցեց նամակը Ա. Վարդանյանը, որն էլ հետո անմիջապես վնասազերծեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մաս-մաս պատռելով այն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
