Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՙՈՍԿԵ՚ ՏՂԱՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՙՈՍԿԵ՚ ՏՂԱՆԵՐԸ


Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված աշխարհի 2014թ. առաջնությունը ոսկեբեր եղավ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Հայաստանի թիմը առաջնությունից վերադարձավ երկու ոսկե մեդալով:
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն իր բազմաթիվ նվաճումներին ավելացրեց եւս մեկըª աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակչի ճանապարհին Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանյանը հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0), բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0) եւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի խաղերում: Իսկ եզրափակչում հայ ըմբիշին հարկավոր էր միայն 55 վայրկյան` փայլուն հաղթանակի հասնելու համար, գերմանացի Օլիվեր Հասլերին Ալեքսանյանը հաղթեց 8:0 հաշվով: Արթուր Ալեքսանյանն ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն հասցրել է ՙանհաղթի՚ կոչում ձեռք բերել:
- Հայ ըմբիշի ձեռքբերումները. Աշխարհի 2010թ. երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 2011թ. փոխչեմպիոն, Եվրոպայի 2012, 2013, 2014թթ. չեմպիոն, Օլիմպիական խաղերի 2012թ. բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2013թ. փոխչեմպիոն, Աշխարհի 2014թ. չեմպիոն: Իր հաղթանակի հետ կապված` աշխարհի նորընծա չեմպիոնն ասել է. ՙՀաղթեցի օլիմպիական չեմպիոնին, որին պարտվել էի Օլիմպիական խաղերի ժամանակ. հասա ռեվանշի: Շատ ծանր գոտեմարտ ստացվեց: Ի վերջո, ես հասա իմ նպատակին եւ դարձա աշխարհի չեմպիոն՚:
Հայաստանի հավաքականի մյուս ոսկե մեդալակիրը 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանն է: Ջուլֆալակյանը պայքարի մեջ մտավ 1/16 եզրափակչից եւ 9:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 1/8 եզրափակչում պարտության մատնեց ավստրիացի Ֆլորիան Մարխլին, 1/4 եզրափակչում առավելության հասավ մեքսիկացի Խուան Էսկոբարի նկատմամբ, իսկ եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանը պայքարեց եւ հաղթեց վրացի Զուրաբի Դատունաշվիլին: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն Ջուլֆալակյանը եզրափակչում պայքարեց խորվաթ Նեւեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում դիմադրեց մրցակցին եւ պահպանեց առավելությունըª առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Արսեն Ջուլֆալակյանը իր չեմպիոնական խոսքը ձեւակերպեց այսպես. ՙ2010թ. Մոսկվայի աշխարհի առաջնությունից մինչ օրս հուզվում էի շատ, որ ձեռքիցս այն ժամանակ բաց թողեցի աշխարհի ոսկին: Հուզմունքս այնքան մեծ էր, որ մի փոքր էլ եւ արդեն լաց կլինեի: Չորս տարի ապրում էի այդ հուզմունքով եւ այն նպատակով, որ աշխարհի ոսկին պետք է իմը լինի: Չորս տարի չէր ստացվում այդ նպատակս իրականացնել: Եվ վերջապես, չորս տարի անց արդեն լիարժեք կենտրոնացած, սխալները հաշվի առած եւ վերացրած, եւ նաեւ ամենաբարձրյալի օգնությամբ իրականացավ իմ նպատակը: Չեմ կարող ասել, թե ինչ զգացողություններ եմ ապրել: Հիասքանչ էր՚:
Հիշեցնենք, որ մեր մյուս մարզիկներին չհաջողվեց պայքարել մեդալների համար:
71 կգ քաշային Վարշամ Բորանյանը Թուրքիան ներկայացնող Յունուս Օզելի դեմ պայքարում ստացավ վնասվածք, ինչի պատճառով մրցավարները դադարեցրին գոտեմարտը` հաղթանակը շնորհելով թուրք ըմբիշին: Նախորդ 3 գոտեմարտերում Վարշամ Բորանյանը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային, ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին եւ ղազախ Դեմեու Ժադրաեւին: Ռոման Ամոյանը, որից մեդալի սպասելիքներ կային, 59 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Եվրոպայի չեմպիոն Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում  պարտվեց կորեացի Յոն-Բայկ Լին: 66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչում 4:6 հաշվով պարտվեց հունգարացի Թամաշ Լորինշին: Իսկ Վաչիկ Եղիազարյանն ու 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը պարտություն էին կրել հենց մեկնարկային գոտեմարտերում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ