Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՙՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՔՍՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ

Արխիվ 12-16

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՔՍՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ

- Կարելի է արդյոք սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ինչ վտանգներով է այն հղի: Որոշ գինեկոլոգներ կտրականապես արգելում են: Ճիշտ է: Համացանցում կարդացել եմ, որ վտանգի տակ է դրվում ե°ւ կնոջ, ե°ւ երեխայի կյանքը: Ինձ այդ ամենը մի փոքր վախեցնում է:
ՍՅՈՒԶԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հարցին պատասխանել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.
-Բժշկական գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ հակառակը` խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր ունենալ սեռական հարաբերություն:
Այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է, որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչն էլ հղիության ընթացքում անթույլատրելի է:
Հարգելի° նամակագիր, խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջին 8-10 շաբաթների ընթացքում: Դա կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, ջրերի արտահոսքի, շերտազատման եւ այլ բարդությունների վտանգ...  Իրավացի եք, վտանգի տակ է դրվում ե°ւ կնոջ, ե°ւ երեխայի կյանքը:
Ի դեպ, նշենք, որ հղիների մոտ 90%-ը արգանդի տոնուսի բարձրացման հետ խնդիրներ է ունենում: Եվ պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոցիալական պայմանները, նյարդային հոգեվիճակը: Նպաստող գործոն է սթրեսը: Իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի` գինեկոլոգի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են հատուկ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն պետք է ասեմ, որ ցավոք սրտի` ոչ բոլոր դեպքերում է բուժումը լինում արդյունավետ: Ուստի պետք չէ ստեղծել ավելորդ խնդիրներ, իսկ հետո փորձել ճանապարհներ գտնել` դրանք շտկելու, բուժելու, եթե կարելի այս ամենից հեռու մնալ:
Առո°ղջ եղեք:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ