Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՙՙՙՇԱՏ ԴԱԺԱՆ ՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՎԱՐՎԵԼ ՔՐՈՋՍ ՀԵՏ՚

Արխիվ 12-16

ՙՇԱՏ ԴԱԺԱՆ ՈՒ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՎԱՐՎԵԼ ՔՐՈՋՍ ՀԵՏ՚


Օրերս ողբերգական դեպք է պատահել Արտաշատի տարածաշրջանի Այգեստան գյուղում: Անհայտ անձինք լուսադեմին ներխուժել են Այգեստանի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի տուն, ննջասենյակում, խեղդամահ են արել նրան, ապա` թալանել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Այգեստանի գյուղապետ պրն ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Ապա անդրադառնալով դեպքի մանրամասներին` ասաց.
-Կարծում եմ, ավազակային հարձակում է եղել. հազիվ թե մի հոգին կարող էր դռան կողպեքը պրոֆեսիոնալ ձեւով բացել, կնոջ ձեռքերը կապել,  խեղդամահ անել, հետո անցնել թալանի: Նրան հարեւաններն են խեղդամահ եղած վիճակում հայտնաբերել. տեսել են, որ կովը դուրս չի հանում, գնացել, ուզեցել են մտնել տուն, տեսել են դուռը կիսաբաց, սենյակը տակնուվրա եղած, ինքն էլ կապկպված ընկած է ննջասենյակում: Պարանոցի վրա հայտնաբերվել են հինգ մատների հետքերը:
Գյուղապետի խոսքով` սպանված կինը, կարելի է ասել, սոցիալապես ապահովված պայմաններում էր ապրում.
- Հերմինեն մենակ էր ապրում, սոցիալապես էլ ապահովված էր: Ասում ենª պարտքով-տոկոսով փող էր տալիս: Ըստ այդմ էլ, գյուղացիները խոսում են, որ հնարավոր է, որ մտածել են, որ փող ունի: Ըստ գյուղում շրջանառվող վարկածի` հնարավոր է, որ ավազակային հարձակում գործողները դրսի մարդիկ լինեն, բայց տեղացու ՙնավոդկայով՚: Ամեն դեպքում, մենք հուսով ենք, որ հանցագործությունը կբացահայտվի, որովհետեւ դռան վրա մատնահետքեր կան:
Թե հատկապես ինչ իրեր են թալանել, գյուղապետը դժվարացավ պատասխանել, բայց.
- Դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչեր են տարել, որովհետեւ ինչպես ասացի` ողջ տունը խառնաշփոթ են արել: Բայց երկու բան այս պահի դրությամբ հստակ է` ականջից հանել են ադամանդե ականջօղերը եւ մատի մատանին:
Դեպքի մասին առավել մանրամասներ մեզ հետ զրույցում պատմեց դաժանաբար սպանված կնոջ եղբայրը` Ռուբենը, ով գրեթե համոզված է, որ հանցագործը օտար մարդ չի եղել. ՙԷդ տուն մտած-հելած մարդ էր հասատ՚:
- Թե ով կամ ովքեր են եղել, չեմ կարող ասել: Բայց որ տանն անչափ քաջատեղյակ մարդ է եղել, դա հասատ: Հինգ մատի նման իմացել ենª որտեղից մտնեն, որտեղից դուրս գան: Տան երկու սենյակը առհասարակ քանդած չէր, միայն քրոջս քնելու ննջասենյակն էր քանդած, բայց դա էլª ոչ ամբողջովին: Նույնիսկ ինձ թվում է, որ էն, ինչոր քանդել են, ձեւական են արել, թե իբր բանից անտեղյակ են, որ իսկական գողության իմիտացիա անեն: Այս ամենը ինձ թույլ է տալիս մտածել, որ գյուղացիներից ինչ-որ մեկի մատը հասատ խառն է: Ամեն դեպքումª ով էլ որ եղել է, շատ դաժան ու անմարդկային են վարվել քրոջս հետ: Հաստատ, նրա ձեռքերը կապած են եղել: Գիշերային շալվարը հագից հանել են, լրիվ մերկ վիճակում գցել են գետնին, թեւերը կապել, խեղդել ու ինչքան դոշակ, վերմակ կարª գցել էին վրան: Նույնիսկ մտածում էինք, որ հնարավոր է բռնաբարած էլ լինեն, բայց ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ քույրս կույս է եղել, չի բռնաբարվել: Քրեագետների նախնական եզրակացությամբª մարդասպանը Հերմինեին սպանել է ձախ ձեռքով: Նրան սպանել են, հետո անցել թալանի` ականջից հանել ոսկյա ականջօղերը, ադամանդե մատանին, ողորմածիկ մայրիկիս ՙկալցոն՚ ու մեկ հատ էլ վեց գրամանոց շղթա: Գումար, ըստ երեւույթին, չեն տարել, որովհետեւ ինչ գումար էլ ուներ, հաստատ տանը չի պահել, քարտի վրա է գցած եղել:
Ըստ երեւույթին, քույրս ճանաչել է հանցագործին, դրա համար էլ հետքերը կորցնելու համար սպանել են իրեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ