Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Բավականին զարմանալի բան էր նկատել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ.

Արխիվ 12-16

Բավականին զարմանալի բան էր նկատել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. ՙԽորհրդարանական քառօրյայի երկու կարեւոր օրերն անցան` հայտարարության եւ հարցուպատասխանի, եւ որպես քաղաքական գործիչ` կարող եմ փաստել, որ եթե ակտիվ չեն Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ապա ընդդիմության մոտ դահլիճում չի ստացվում սրել միջավայր: Կարծում եմ` թեժ աշունն առանց ՙքառյակից՚ դուրս մնացած այդ երկու քաղաքական մեր ընդդիմախոսների` ուղղակի շանս չունի կյանքի կոչվելու՚: Հետաքրքիր է, ինչ էր պատահել այդ սուպերակտիվ եւ սուպերընդդիմադիր պատգամավորներին, չլինի ամեն ինչին ընդդիմանալու չիպը մոտները փչացել է: Լամ միգուցե ամռանը լավ չեն հանգստացել: Ինչեւէ, հուսանք, որ հաջորդ քառօրյային պակասը չեն լրացնի` կրկնակի աղմկելով:
Ինչպես հայտնի է, որոշ գրանտածիծ եւ ՙնարնջագույն՚ շրջանակների մոտ իսկական հիսթերիա սկսվեց այն բանից հետո, որ ՙԱրզնի՚ օդանավակայանում անցկացվեց ոստիկանական վարժանք` ապօրինի փողոցային ակցիաները ցրելու եւ մասսայական անկարգությունները դադարեցնելու: Ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ դրա առնչությամբ պարզ ասել էր, որ ցանկացած փողոցային միջոցառում պետք է լինի օրենքի սահմաններում, իսկ ապօրինի ցանկացած բան կասեցվելու է ամենայն վճռականությամբ: Կարճ ասած, եթե պատկերավոր ներկայացնենք, ոստիկանությունը թույլ չի տա ՙֆլեշ-մոբը՚ վերածել ՙխլեշ-մոբի՚: Ու սկսվեց` լաց ու վայնասուն, թե տեսեք բռնապետություն է, հասեք, փրկեք: Ինչեւէ, զարմանալով հանդերձ այդ անտեղի աղմուկի վրա, բողոքողներին խորհուրդ կտանք նախ դիտել, թե ինչպես իրենց երազած ՙժողովրդավարական՚ երկրներում ոստիկանները դաժանաբար վարվում են ցուցարարների հետ, եւ երկրորդը` ոստիկանության աշխատանքի իրական թերություններով զբաղվել, այլ ոչ թե ժողովրդավարությանը իբր սպառնացող կեղծ ուրվականով:
Ի դեպ, երիտասարդ ազգային պահպանողական ակտիվիստներից մեկը` ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ երեկ բավականին յուրահատուկ ՙդիմավորեց՚ ժողովրդավարության միջազգային օրը: Նա զարմանալի բաղադրատոմս է առաջարկել` իշխանության դեմ պայքարելու փոխարեն` պայքարել հանուն հայ մշակույթի: Եվ դա հավանության է արժանացել միաժամանակ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր միասին նույն սենյակի օդը շնչել չեն կարող: Եվ այսպես` բանաձեւը. ՙՄեր անցած ճամփին տեսել ենք ամեն-ամեն ինչ, եղել ենք աշխարհակալ, ունեցել ենք լավագույն բանակը, եղել ենք անպարտելի: Տեսել ենք եւ պարտություն, կրոնափոխ ենք եղել, գերվել ենք, հալածվել, կոտորվել, բայց երբեք ու երբեք չենք կորցրել մեր ազգային ոգու արտահայտիչը` մշակույթը: Մշակույթն է հանդիսացել մեր անկոտրուն վահանը, որ մեզ տեղափոխել է դարերի առանցքով: Եվ եթե մշակույթը միակ բանն է, որ թշնամին ի զորու չէ վերացնել, այսօր մենք ինքներս ենք այն կորցնում: Բայց հայերը ամենադժվարին պահերին միշտ էլ աչքի են ընկել ինքնավերականգնվող մեծ ունակությամբ, կործանման պահերին մեր ազգը միշտ էլ ծնել է նվիրյալներ, որոնք առնվազն հրաշքներ են գործել: Այսօր համաշխարհային գլոբալիզացման ճահիճներում մեր ազգը մշակույթի պահպանման խնդիր ունի, եւ մեր պայքարը պիտի լինի ոչ թե մի կտոր հացի, այլ ազգային մշակույթի վերծանման ու զարգացման համար: Եթե դուք փրկությունը տեսնում եք քաղաքական բարեփոխումների եւ առաջնորդի ճիշտ ընտրության մեջ, մենք մեր առաջնորդին արդեն գտել ենք, մեր առաջնորդը մշակույթն է, եւ եթե դուք գնում եք Ազատության հրապարակ` հաղթանակ փնտրելու, մենք գնում ենք Ազատության հրապարակ` հաղթանակ կերտելու՚:
Ընկերներիցս մեկը, ով տանել չի կարողանում ռուսներին, մի առիթով ասել էր. ՙՌուսները ահավոր թերություններ ունեն, նույնիսկ անտանելի են, բայց դա չի նշանակում, որ Ղրիմը ռուսական հող չի՚: Բայց մեր ՙազատականների՚ մեջ քիչ չեն նրանք, ում համար վերին ատյանի ճշմարտություն է... ուկրաինական ներկայիս իշխանությունների ամեն մի քայլ: Այսպես, որձ կովերի մեծն մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ հայտարարել է հետեւյալը. ՙՈւկրաինական կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը սահմանել 2436 հրիվնա` միջին աշխատավարձի մոտ 55 տոկոսը: Որոշման մեջ նշվում է, թե դա արվում է ստվերը կրճատելու համար: Մի 10 տարի առաջ այս մասին գրել եմ: Հետո այն եղել է ՙ100 քայլի՚ կետերից մեկը: Հետո իմ նախագահական ծրագրի կետերից: Բացի այդ, հանդես եմ բերել օրենսդրական նախաձեռնություն: Վաչե Գաբրիելյանը, Տիգրան Սարգսյանը եւ Հակոբ Հակոբյանը ինձ ՙհիմնավորել՚ են, որ նման քայլը... կմեծացնի ստվերը: Խերդ շատ լինի աստված: Բան չեմ ուզում: Էլ բեթարից մեզ ազատի...՚: Զարմանալով հանդերձ, արի ու մի ասա` այ քո հոգուն ղուրբան, քո սրբազնագույն ուկրաինական իշխանությունները չե±ն, որ կորցրին Ղրիմը, իրենց երկրի արեւելքը վերածեցին քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, գործնականում կորցրեցին բանակի անձնակազմի զգալի մասը եւ գրեթե ամբողջ ավիացիան ու զինտեխնիկան: Ավելի լավ է մեր հանդերում որձ կով արածեցնել, քան ուկրաինական փորձանքները բերել մեր երկրի գլխին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ