Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի եւ ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջեւ:
Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով ՙքառյակին՚, գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը եւ կիսի ԼՏՊ-ի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել ՙռեժիմի հեռացմանը՚: Սակայն Ռուբիկ Հակոբյանը ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին, առավել եւս, որ ԲՀԿ-ն առաջնորդն իր հարցազրույցում զգալիորեն հանել է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կատեգորիկ ժխտական մոտեցումը, եւ անգամ ԲՀԿ օսկանյանական թեւը ստիպված է կրկնել, որ իրենք դեմ չեն բարեփոխմանը, իրենք դեմ են դեռ չհրապարակված փաթեթի գովաբանմանը: