Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐԲԻ ԴՈՒՌԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱ՞ՅՐՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐԲԻ ԴՈՒՌԸ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱ՞ՅՐՆ Է


ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ վերջին օրերին պարոն Հայրիկյանը հացադուլ էր հայտարարել ու խոստացել, որ ամեն օր մեկ ժամ լինելու է նախագահական նստավայրի առջեւ` պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականն ու կոչ անելով հրաժարվել Մաքսային միության անդամակցությունից: Սակայն այսօր վերջինս ի լուր լրատվամիջոցների` ասում է. «Դա պահանջ չէր, հորդոր էր, ես կարող եմ միայն հորդորել, պահանջում է ժողովուրդը: Ես ասել էի, եթե նա հրաժարական չտա, կանեմ հայկական ավանդական կարգով, իսկ բոլորը գիտեն հայկական ավանդական կարգը` պահքը, վաղը Խաչվերաց տոնն է, վանքերով շրջելը պատահական չէր: Ավանդական կարգը պահքն է տաղավար տոնից առաջ, բայց մենք ծոմ արեցինք եւ միաժամանակ բողոքի ակցիա»: Ապա հավելել, որ աշխարհում ընդունված կարգ է բողոքի ակցիա անցկացնելը եւ հացադուլի միջոցով ցույց է տվել իր բողոքի կարեւորությունը: Թե որքանո՞վ է ընդունելի քաղաքական նկատառումներով պահք ու ծոմ պահելը եւ այն կապելը Հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոնի հետ, «Իրավունքը» պարզեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ.
- Եթե Պարույր Հայրիկյանը եկեղեցում նման բան արած լիներ, ես կհասկանայի, բայց երբ նախագահականի առջեւ է պահքով եւ ծոմով դիմավորում Խաչվերացը, ինձ համար շատ ըմբռնելի չէ այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.
- Այնպես որ, ցավով պետք է արձանագրենք, որ պարոն Հայրիկյանից ո՛չ իսկական քրիստոնյա դուրս եկավ, ո՛չ էլ` ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ