Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Մի քանի ծառատունկով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական

Արխիվ 12-16

Մի քանի  ծառատունկով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական


ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, Էկոկենտրոնի շրջական միջավայրի երկրաքիմիայի բաժնի վարիչ Լիլիթ Սահակյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ  Հայաստանում կանաչապատ տարածքների նվազումը իր հետ կարող է բերել բազմաթիվ խնդիրներ`հողի էռոզիա, մթնոլորտային ճնշաման հետ կապված խնդիրներ, որը տեսանելի է Երեւանում. «Ժամանակին Երեւանում ունեինք կանաչապատ օղակ եւ  այդ ժամանակ օդն ավելի լավ վիճակում էր, քան այսօր: Մի քանի  ծառատունկով` հատկապես քաղաքի ծաղկապատումով ոչ մի բացասական երեւույթ չենք կարող դարձնել դրական: Այն ինչը պրոֆեսիոնալ չի արվում, դա չի կարող լինել նպատակաուղղված եւ հասնի նպատակակետին»,-նշեց ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԸ:  Նրա խոսքով`Հայաստանում էկոլոգական խնդիրները շատ են, սակայն  կանաչապատ տարածքների նվազումը մարդկանց համար տեսական էկոլոգիական խնդիրներից է, այդ իսկ պատճառով էլ դրա մասին շատ են խոսում :«Եթե խոսենք Երեւանք քաղաքի կանաչապատումից, ապա այն ոչ միայն աչքի համար թթվածնի աղբյուր է, այլեւ այն շատ արդյունավետ միջոց է: Այսօր Երեւանը աշխարհի այն բացառիկ քաղաքաներից է, որն ունի ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծ, որը մշակվել 5-6 տարի առաջ հենց մեր քաղաքի համար: Այլ խնդիր է, որը դա չի կիրառվում որոշ չափով»,-ավելացրեց Լ. Սահակյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ