Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱԾՎՈՒՄ ՔԱՈՍԻ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱԾՎՈՒՄ ՔԱՈՍԻ

Վերջերս Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսեզի երթեւեկությունը լինի անվտանգ եւ հնարավոինս արագ: Սակայն սեպտեմբերի սկզբից Երեւանում երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված է, առավել եւս դպրոցներում դասերը սկսելու ու ավարտվելու պահերին: Այսպես գրեթե անանցանելի է դարձել  Տերյան փողոցի  Նիկոլ Աղբալյանի  անվան դպրոցի հարող տարածքը, որտեղ  մեքենաները կայանում են  երկրորդ եւ անգամ երրորդ շարքով: Ընդ որում, Ճանապարհային ոստիկությունը պարզապես անկարող է այդ հատվածում կարգ ու կանոն հաստատել: Դժվար անցանելի է նաեւ Փափազյան փողոցը, որտեղ Երիցյանների խանութի դիմաց մեքենաները թեք են կանգնում, սակայն  այդ փողոցով է  անցնում  Սլավոնական համալսարանի մեծ հոսքը: Գրեթե մշտապես խցանված է Կողբացու փողոցը, որտեղ բնակիչները ամուր փակում են դռներն ու պատուհանները, որպեսզի չլսեն խցանված մեքենաների անվերջ ազդանշանները եւ միմյանց հետ վիճող վարորդների հայհոյանքները: Բազմաթիվ խցանումների պատճառ են դառնում նաեւ վթարները, երբ վթարված մեքենաները երկար ժամանակ  անշարժ են մնում սպասելով ապահովագրական ընկերությունների ժամանմանը: Խառնաշփոթի մեջ իրենց բաժինն ունեն նաեւ տաքսիները, որոնք կարող են կանգնել ցանկացած տեղ երկրորդ շարքում, սակայն ոստիկանությունը աչք է փակում որոշ տաքսի սերվիսների մեքենաների կամայականությունների վրա, հավանաբար քաջ իմանալով, թե ում է պատկանում կոնկրետ այս կամ այն տաքսի սերվիսը: Եվ վերջապես չի կարելի չխոսել  անպատժելի «լավ» տղաների մասին, ովքեր բարձր արագությամբ սլանում են հենց ոստիկանների քթի առաջ, կայանում են մեքենաները այնտեղ, որտեղ կցանկանան, թքած ունենալով բոլոր տեսախցիկների վրա միասին վերցրած եւ որեւէ տեսուչ իրավունք չունի անգամ նրանց նկատողություն անել:

Մի խսոքով, Երեւանի երթեւեկությունը կամաց-կամաց վեր է ածվում անկառավարելի քաոսի: Եվ այն, ոստիկանապետի բերած տեսախցիկներով եւ 1,5 մլն տուգանքներով լուծել հնարավոր չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ