«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՂՈՂԱՆՋՆԵՐ»-Ը ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՂՈՂԱՆՋՆԵՐ»-Ը ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Կոմպոզիտորների Միությունում Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտները ` կոմպոզիտորներ, մենակատարներ, խմբավարներ, երգիչներ հայ երաժշտասեր հանրության համար նախապատրաստել են հետաքրքիր եւ բովանդակալից համերգային ծրագիր: Նրանք հանդես կգան «Հայրենադարձ ղողանջներ» համերգային ծրագրով, որի ընթացքում կներկայացնեն հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի աշխարհիկ եւ հոգեւոր երգերը, ինչպես նաեւ Առնո Բաբաջանյանի, սիրիահայ Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները: «Հայրենադարձ ղողանջներ» համերգի ընթացքում հանդես կգա լարային քառյակ եւ սրբ. Հովհաննես եկեղեցու «Օվսաննա» երգչախումբը `Շահե Քեշիշյանի գլխավորությամբ:
Սա Կոմպոզիտորների միության հերթական համերգային ծրագիրն է, գեղեցիկ երաժշտություն մատուցելուց զատ, համերգային այսպիսի ծրագրերով միությունը վերհիշում եւ մեծարում է հայ հանճարեղ կոմպոզիտորներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ