Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՔԱՆԴԱԿԸ

Արխիվ 12-16

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՔԱՆԴԱԿԸ


Լոնդոնի  Կեմեդեն շրջանում բացվել է երգչուհի ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ քանդակը : Երգչուհու մայրը`Միտչ Ուայնհաուսը հայտնել է իր ուրախությունը, որ իր դստեր հիշատակը վառ են պահում լոնդոնցիները. «Ինձ համար այսօր եւ՛ ուրախ եւ՛ տխուր օր է: Իհարկե ես կարոտում եմ իմ աղջկան, հպարտ եմ, որ այսօր այսքան մարդ է հավաքվել նրա հիշատակը հարգելու համար: Իմ կարծիքով սա ապացույցն է այն բանի, որ  Էմին մեզ հետ է»,-ասել է երգչուհու մայրը:

Երգչուհու քանդակը 175 սմ է, այն տեղադրվել է լոնդոնյան հայտնի շուկայի մոտ, որտեղ ապրել է երգչուհին: Քանդակի հեղինակը հայտնի քանդակագործ  Սքոթ Իտոնոն է:

Լոնդոնում Է. Ուայնհաուսի քանդակի տեղադրման որոշումը ընդունվել է քաղաքային կարգ ու կանոնի խախտումով, քանի որ ըստ օրենքի`  Բրիտանիայում հայտնի մարդկանց քանդակները տեղադրվել են միայն նրանց մահից 20 տարի անց: Հաշվի առնելով երգչուհու երկրպագուների մեծ բանակի պահանջը` Կեմդենի իշխանությունները  բացառություն են արել: Քանդակը նվիրված է երգչուհու ծննդյան  31-րդ տարեդարձին:

«Հետաքրքր է, բայց մեզ համար այս քանդակի տեղադրումն  այդքան էլ դժվար չէր: Մենք պարզապես այդ գաղափարը առաջարկեցինք տեղի իշխանությանն, իսկ նրան մեզ ընդառաջ եկան»,-ասել է երգչուհու հայրը:

Էմի Ուայնհաուզը մահացել է 2011 թվականի հուլիսին`27 տարեկանում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ