Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՌԴ քաղաքագետ. «ՄՈՍԿՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍ ՉՈՒՆԻ»

Արխիվ 12-16

ՌԴ քաղաքագետ. «ՄՈՍԿՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍ ՉՈՒՆԻ»

 

Ղրիմի Կոկտեբել քաղաքում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «ԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնում է նաեւ «Իրավունքը»: Այս օրերին Ուզբեկստանը, Ղազախստանը ու Ղրղզստանը ներկայացնող լրատվամիջոցները իրենց ելույթներում անընդհատ շեշտադրում էին այն հանգամանքը, թե Ռուսաստանը հաճախակի հանդես է գալիս «մեծ եղբոր» դերում: Սրա հետ կապված իր տեսակետը շատ հետաքրքիր ձեւով ներկայացրեց ՌԴ Քաղաքական պայմանների կենտրոնի տնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԸ, ով բավականին ուշագրավ օրինակներով փորձեց բացատրել, թե ինչու են նախկին ԽՍՀՄ երկրների մոտ այդպիսի տպավորություն ձեւավորվել: Ու, չգիտես ինչու, պարոն Միխեեւը այդ պահին մտաբերեց Ադրբեջանին` ասելով. «Ես երբեմն գործնական առումով գտնվում եմ Ադրբեջանում եւ այնտեղ հանդիպումների ժամանակ ինձ հաճախ դիմում են հետեւյալ հարցով, թե չե՞ք կարող զանգահարել Երեւան եւ ասել, որ Ղարաբաղը մեզ հետ տան, չէ՞ որ դուք Մոսկվան եք, չէ՞ որ դուք Կրեմլն եք… Զարմանալի է, ինչի՞ մասին է սա խոսում: Իհարկե, սա խոսում է ադրբեջանցիների մանկմտության մասին, չէ՞ որ Մոսկվան չունի այն կախարդական հեռախոսը, որով կարող է զանգահարել Երեւան եւ նման բան ասել: Հիմա տվյալ պարագայում ո՞վ է ում մեծ եղբոր տեղ դնում: Դե, իհարկե, տվյալ պարագայում ադրբեջանցիները, ինչը խոսում է նրանց մանկամտության մասին, ովքեր մեզ կարող են դիմել նման հարցերով: Ահա սա այն օրինակն է, որի շուրջ ինքներդ փորձեք մտածել` ամեն մեկդ ձեր երկրի տեսանկյունից»: Ապա անդրադառնալով ԱՄՆ եւ Ուկրաինա հարաբերություններին` Ս. Միխեեւը  հիշեց հայտնի խորհրդային մուլտֆիլմը. «Դեռեւս խորհրդային տարիներից հայտնի «Չիբուրաշկա» մուլտֆիլմի ֆենոմեն կա ձեւավորված նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ: Այն է, որ Չիբուրաշկան փնտրում է ընկերների: Իսկ ԱՄՆ-ի մոտ միայն հոլիվուդյան դերասանությունն է ձեւավորված, այլ ոչ թե իրական ընկերներ փնտրելու գաղափարը»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ղրիմ-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ