Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյան. «ԿՅԱՆՔԸ ՆՎԵՐ Է, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ՊԱՐԳԵՎ»

Արխիվ 12-16

Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյան. «ԿՅԱՆՔԸ ՆՎԵՐ Է, ԻՍԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՍՏԾՈ ՏՎԱԾ ՊԱՐԳԵՎ»

 

Այսօր լրացավ ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԴՅԱՆԻ ծննդյան 80-ամյակը: Արժամապատիվ Տեր հոր ծննդյան տարեդարձը մեծ տոն է հատկապես Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միությունների համար, որոնք տասնամյակներ շարունակ համախմբված են եղել նրա շուրջը` դաստիարակվելով որպես իսկական քրիստոնեաներ: Ամերիկահայ հոգեւորականն այսօր էլ շարունակում է Աստծո խոսքը հասցնել ամեն մի քրիստոնեայի սրտին թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ամենօրյա քարոզչությամբ, թե՛ բազմաթիվ ուխտագնացությունների միջոցով: Կյանքի ութ տասնյակը բոլորած սիրելի Տեր հայրը նույնքան խանդավառությամբ ու երիտասարդական ոգեւորությամբ այսօր էլ առաջնորդում է հազարավոր քրիստոնեաների, որպեսզի ոչ մեկի հավատը չերերա….

«Իրավունքը» Տեր հոր ծննդյան առթիվ խեսեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդներից մեկի` ԷԼԼԱ ԴԱԼԱԼՈՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու գրեթե բոլոր երիտասարդների հոգեւոր կյանքում մեծ դեր ունի Տեր հայրը: Չեմ հանդիպել դեռ ինչ-որ մեկին, ով Տեր հոր մասին ջերմորեն չարտահայտվի: Նա ասես լույս լինի եւ իր շուրջն է հավաքում բազմաթիվ մարդկանց: Նա կիսում է բոլորի «դարդերը», ինչպես ինքն է ասում… Իսկապես ինձ համար մեծ օրհնություն էր իմ երիտասարդության տարիներին նման բարեկամ, ընկեր եւ ուսուցիչ ձեռք բերել, ում պապիկիս պես սիրում եմ: Շատ բան եմ սովորել Տեր հորից, բայց ամենակարեւորը` սիրել մարդկանց… Շնորհավորում եմ իմ սիրելի Տեր հորը եւ բազում առողջ տարիներ մաղթում: Ուզում եմ, որ իր կենսախնդությամբ  ու սիրով դեռ շատ ու շատ երիտասարդների կրթի եւ լուսավորի: Նրա ծնունդը եւ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օրը մեծ պարգեւ է մեզ համար»:

Միանալով բարեմաղթանքներին` հիշեցինք Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանի մեր լրատվամիջոցին տված հարցազրույցներից մեկը, որտեղ խոսելով կյանքի մասին` Տեր հայրը նշում է. «Կյանքը մեզ չի պատկանում, եւ մենք չենք մեզ ստեղծել: Կյանքի վրա մենք իշխանություն չունենք: Աստված է ինձ այս կյանքը տվել եւ երբ ցանկանա այդ կյանքը կարող է առնել ինձանից: Անշուշտ, մենք պարտավոր ենք այդ նվերը  խնամել՝ մեր առողջությանն ու  բարօրությանը հետեւել, որովհետեւ կյանքը նվեր է, իսկ առողջությունը` Աստծո տված պարգեւ: Հիշում եմ, երբ մի տասնչորս տարեկան տղա մահացավ, գնացի իրենց տուն, որպեսզի մխիթարեմ մորը: Ես նոր քահանա էի ու չգիտեի ինչ պետք է ասեմ այդ կնոջը: Տղան մահացել էր քաղցկեղից: Ես գնացի, մոր կողքը նստեցի, նա դարձավ ինձ ու ասաց. «Տեր հայր, գիտե՞ս, եթե ես տասնչորս տարի առաջ իմանայի, որ իմ տղան տասնչորս տարեկանում պետք է մահանար, նորից կծնեի նրան, որովհետեւ արժեր այդ տասնչորս տարին»: Մենք պետք է գոհություն տանք այն կյանքին, որը մեզ տրված է: Մայրս հիվանդ էր, մահվանից առաջ կեսգիշերին արթնացավ, եղբայրս ասաց. «Մամ, ես հիմա շտապօգնություն կկանչեմ»: Մայրս նայեց ու պատասխանեց. «Տղաս, ես ամեն բանից գոհ եմ, կարծում եմ, ժամանակն է գնալու», եւ աչքերը փակեց: Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ մի սրբի կյանք էի կարդում, եւ ինքը նույն բառերն էր ասել, ինչ-որ մայրս ասաց…»:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ