Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՑՆՑԵԼ Է ՀԱՅ ՓՈՔՐԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ ՑՆՑԵԼ Է ՀԱՅ ՓՈՔՐԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանն ու հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար առաջին անգամ Երեւանում է ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ եւ լուսանկարիչ ԴԱՎԻԴ ՌՈԲԵՍՍՈՆԸ: Օրերս տեղի ունեցած իր բացառիկ ասուլիսից հետո` Ռոբբեսոնը պատահաբար հանդիպել ու զրուցել է 3-ամյա Իգորի հոր` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԻ հետ, ով մեծ արվեստագետի հետ կիսվել է իր ընտանիքի պատմությամբ: Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ է, ինչ Զաքիյանների ընտանիքը գումար էր հանգանակում, որպեսզի կարողանար Ֆրանսիայում իրականացնել փոքրիկի աչքի վիրահատությունը: Երեքուկես տարեկան Իգորին բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար Զաքյանները պետք է Ֆրանսիայում լինեն արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Զաքիյանների ընտանիքը խոչընդոտի առաջ է կանգնել: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է ծնողներից միայն մեկին: Մինչդեռ փոքրիկը առանց մոր չի մնում, իսկ միայն մայրը ի վիճակի չէ փոքրիկին տանել: Արդյունքում ծնողների երաշխքիներն ու խոստումները, որ իրենց Ֆրանսիայում հետաքրքիր է միայն փոքրիկի վիրահատությունը եւ նրանք վիրահատությունից հետո վերադառնալու են Հայաստան, Ֆրանսիայի դեսպանատան համար բավարար չէ:

 

Այսպիսով` ականջալուր լինելով այս պատմությանը Դ. ՌՈԲԵՍՍՈՆԸ ցնցված է: Վերջինս «Իրավունքի» հետ զրույցում` մասնավորապես նշեց. «Իմ օգնականը խոսել է երեխայի հայրիկի հետ: Երեքշաբթի ես կգնամ Ֆրանսիայի հյուպատոսի հետ զրուցելու…Այս պատմությունը մեր հայ եղբայրների հանդեպ ատելություն է սերմանում: Իսկապես այս  ընտանիքի պատմությունն իմ վրա շատ է ազդել»: Ավելին` փոքրիկ Իգորին ու իր ընտանիքին անակնկալ մատուցելով` ֆրանսիացի մեծ հումանիստն ու արդեն իսկ հայերիս բարեկամը մի նկար է պատրաստել, որտեղ փոքրիկ Իգորին առողջ աչք է վերադարձնում ոսկե ձկնիկը:

Ռոբեսսոնի ձեռքով նկարված որդու պատկերը տեսնելով` իր ֆեյսբուքյան էջում Իգորի հայրը` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ գրել է. «Անչափ հուզված եմ ֆրանսիացի ականավոր գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դավիդ Ռոբեսսոնի այս գործից՝ նվիրված իմ փոքրիկին: Նա տեղեկացել էր մեր խնդրի մասին «Նոյյան Տապանում»: Իմ մամուլի ասուլիսից հետո նրանը պետք է լիներ: Շնորհակալ եմ Դավիդ, Ձեր նկարը իմ մեջ փոխեց պատկերացումը իսկական ֆրանսիայի եւ իսկական ֆրանսիացիների մասին...»:

Ի դեպ, տաղանդավոր լուսանկարիչ եւ գեղանկարիչ Դ. Ռոբեսսոնի գեղանկարը, որտեղ պատկերված է փոքրիկ Իգորը, իսկական նվեր էր Զաքիյանների համար, քանի որ հենց այսօր Իգորի մոր` Ալիսայի ծննդյան տարեդարձն է: Շնորհավորելով Ալիսայի տարեդարձը` նշենք, որ Զաքիյան ամուսինների համար այս պահին միմիայն իրենց որդու վիրահատության հարցն է հուզում: Այնպես որ, հուսանք, որ հայտնի գեղանկարչի պատկերած ոսկե ձկնիկը կհայտնվի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ու թույլ չի տա, որ փոքրիկի ճակատագիրը խեղվի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ