Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՙՙԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՙԱՐԱՐԱՏ՚ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ±ՒՄ Է, ԹԵ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՙԱՐԱՐԱՏ՚ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈ±ՒՄ Է,
ԹԵ ԿԵՂԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Աշխարհի տարբեր երկրներում ցուցադրված կանադահայ ռիժիսոր Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚ ֆիլմը նախատեսված է ցուցադրել նաեւ Թուրքիայում: Ֆիլմը պատմում է 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության մասին:
Տարիներ առաջ եւս նախատեսված էր Թուրքիայում ցուցադրել ֆիլմը, քանի որ ֆիլմարատադրող թուրքական մի ընկերություն գնել էր ցուցադրության իրավունքը: Սակայն ընկերության սեփականատեր Ս. Չեթինը հրաժարվել է ցուցադրել այն` հայտնելով, որ դրանով կվտանգի կինոթատրոնների սեփականատերերի կյանքը: Այսօր արդեն Չեթինը հայտարարել է, որ Թուրքիան նախկինը չէ, եւ ՙԱրարատը՚ կարող է ազատ ցուցադրվել իր երկրում: Թուրքական բազմաթիվ կինոթատրոններ արդեն առաջարկել են ֆիլմը ցուցադրել իրենց մոտ: Իսկ թե ե±րբ, Չեթինը չի նշել: Շուրջ մեկ դար Թուրքիան հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Ի±նչ փոխվեց հանկարծ, որ այդ ճշմարտությունը նկարագրող ֆիլմը պետք է ցուցադրվի Թուրքիայում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` սա Թուրքիայի կողմից ճշմարտության ընդունո±ւմ է, թե± պարզապես սրանով այդ երկիրը փորձում է ցույց տալ իր ՙժողովրդավարությունը՚:


ՙԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ
ԱՅԴ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է՚


ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ- Հարցին պետք է տալ քաղաքական պատասխան: Կարծում եմ` քանի որ մենք կանգնած ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, թուրքական կողմը փորձելու է օգտագործել բոլոր հնարավոր ձեւերը` միջազգային հանրությանն ասելու` մենք բաց հասարակություն ունենք, մենք պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել այս բոլոր հարցերը եւ այդ ամենին նայել պատմական տեսակետից: Բնականաբար, այն, որ իրենք կատաղի դիմադրություն են ցույց տալու մեր քարոզչությանը, որը լոկ քարոզչություն չէ, այլ ճշմարտության վերականգնում, իրենք նաեւ դիվանագիտական քայլեր են անելու: Մշակույթն էլ ամենապարարտ հողն է` ցույց տալու բարիդրացիական հարաբերություններ: Միայն դա չէ, մենք մի շարք առաջարկություններ էլ ունենք թուրքական կողմից, եւ այդ ջերմացումը շատ տարօրինակ է: Ինչեւէ, հարցին նայեմ այլ տեսակետից. պետք է ողջունել ցանկացած այդպիսի քայլ, մշակութային ցանկացած հարաբերություն իրենց կողմից: Իսկ դա քաղաքական նպատակներով օգտագործել թույլ չտալն արդեն մեր դիվանագիտության խնդիրն է: Մեզ ձեռք տալիս է, որ մեր մշակույթը ներթափանցի այնտեղ: Առավել եւս` Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚ ֆիլմում շատ բացեր են ցուցադրվում, ինչ-որ մի քանակության թուրք հասարակության ներկայացուցիչներ կարող են հասկանալ, որ այսպես է եղել: Դրա համար ողջունում ենք մշակութային այդ հարաբերությունները, բայց, չպետք է թողել, որ քաղաքականացվի եւ այլ հիմնավորումներով օգտագործվի. այդտեղ խնդիր ունենալու ենք հաստատ:


ՙԹՈՒՐՔԸ ԵՐԲԵՔ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ՚

Կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայատյաց է, դրանում արդեն համոզվել ենք: Այնպես որ, նրանց այսպիսի ամեն մի քայլից հետո ես զգուշանում եմ` մտածելով, թե ինչ ավելի վտանգավոր բան կա նրանց մտքում: Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել. երբ թուրքերը ցանկացել են ՙբարություն՚ անել հայերին, ապա դրանից հետո միշտ կոտորած է եղել: Կոտորած, իհարկե, այժմ չի լինի, բայց ինչ-որ վտանգավոր քայլ նրանք նախաձեռնել են` հերթական հարձակումը կարող է լինել Նախիջեւանի սահմանից կամ հերթական դիվերսիոն հարձակումը հայկական սահմանի ուղղությամբ եւ այլն:  Նրանք իրենց այս քայլով ցանկանում են ամեն ինչ մեղմացնել եւ աշխարհին ցույց տալ, թե տեսեք` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ենք ցուցադրում: Անձամբ ես նրանցից սպասելիքներ չունեմ: Առանց ուժի գործադրման թուրքը երբեք հայի համար լավ բան չի անի: Եթե այսքան տարի նման բան չի եղել, ուրեմն չի էլ լինելու:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ