Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան

ԴԱՀԿ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱ ԿԱՏԱՐԵԼ


Ինչպես հայտնի է, օրերս խորհրդարանում ընդունվեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որի նպատակն է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերի կարգավորումը:
Նշենք, որ առաջարկվող փոփոխությամբ վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացուն հասցեագրված տեղեկանք-դիմումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Բացի դրանից, նախագծով կարգավորված են նաեւ այն դեպքերը, երբ որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված որոշումը: Նշված դեպքերում որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս նախագծի առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ ասաց.
- Իհարկե, իմ գործընկերները ցանկանում էին համակարգային, ամբողջական քննարկման եւ հարցի լուծման վերաբերյալ հարցեր, ինչին ընդառաջ` ես ԱԺ-ի ամբիոնից հայտարարեցի, որ այդ համակարգային հարցերը քննարկելու համար հրավիրեցի մեր հանձնաժողով, որպեսզի թե° աշխատանքային, թե° ինչ-որ խումբ ստեղծելու համար մենք կարողանանք ամբողջական նախագիծ ներկայացնել ԱԺ-ի դատին: Այս նախագծով այն խնդիրը, որը կար ծանուցումների հետ կապված, կարծում եմ, կարող ենք այս փուլում լուծել: Բայց մյուս բոլոր ավելի խորքային հարցերը եւ խնդիրները, որոնք ի հայտ են եկել վարչարարության հիմունքների եւ վարչարարության մասին վերջին օրենքի ընդունման պարագայում, հետագա լուծման առարկա են:
ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւս գտնում է, որ այս օրենքով մի քայլ առաջ ընկանք, բայց.
- Չնայած ամբողջական համակարգային լուծում չի տալիս, բայց մի քայլ առաջ է: Շատ ավելի լավ կլիներ, որ խնդրին, որը ի դեպ շատ էական է, համալիր լուծում տային: Բայց, այնուամենայնիվ, պետք է տեսնել եւ գնահատել, որ դա մի քայլ առաջ է, ինչ-որ ձեւով կփորձենք պաշտպանություն ապահովել մեր հայրենակիցներին, կտեսնենք ապագայում ոնց կզարգանա:
ԲՀԿ-ական պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ կարծում է, որ պետք է հասնել նրան, որ ԴԱՀԿ-ն չփորձի որեւէ ոտնձգություն իրականացնել քաղաքացիների վրա.
- Ընդհանրապես, վարչական իրավախախտումներին վերաբերող բոլոր օրինագծերի քննարկման ժամանակ ես մի տեսակետ եմ հայտնել, որ դրանք ընդամենը ֆրագմենտներ են խճանկարում: Հատվածային ինչ-որ լուծումներ արվում է, բայց մեծ հաշվով կա գլոբալ, առաջնային խնդիր, որը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` առանց դատարանի վճռի, գործողություններ կատարելն է: Եվ այս քառօրյաի ընթացքում այդ թեմայի շուրջ խոսելիս, ես կարմիր թելի պես տարել եմ այդ միտքը: Այն է` անհրաժեշտ է սահմանադրական նորմը պահպանել, արգելել ե°ւ ԴԱՀԿ-ին, ե°ւ առհասարակ որեւէ մարմնի` քաղաքացու սեփականության նկատմամբ որեւէ ոտնձգություն իրականացնելը, բացի Սահմանադրությամբ թույլատրելի ձեւով` դատարանի վճռով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ