Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԻՆՉ ԿՏԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿՏԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԲՀԿ եւ ՀԱԿ առջնորդներ  Գագիկ Ծառուկյանի եւ  Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Թե ինչ է քննարկվել, պահվում է ՙհույժ գաղտնի՚: Հանդիպումից հետո կողմերը միայն տարածեցին պաշտոնական հակիրճ հաղորդագրություն, որ քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հարցերը: Ինչպես նաեւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Այս հադիպումը կամ համագործակցությունը հետեւանքներ կունենա ներհայաստանյան քաղաքական դաշտում, եթե այոª ինչպիսի:

Այս հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց քաղաքական գործիչների եւ քաղաքագետների հետ.
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նշեց.
- Երկու օր է, ինչ Հայաստանում սկսել են խոսել երկու առաջնորդների հակասություններից այն տարբերակով, թե որտեղ հանդիպեցին. ի վերջո,  մի տեղ պետք է հանդիպեն, չէ±: Այն մարդիկ, ովքեր  մտահոգված է Հայաստանի վիճակով եւ ցանկանում է քիչ թե շատ այդ վիճակը բարելավել, անշուշտ պետք է ողջունեն նմանատիպ հանդիպումները եւ ցանկանան, որ դրանք արդյունք տան: Կարծում եմ, որ մենք քաղաքական գործընթացի առաջընթացը պետք է միայն ողջունենք: Ըստ իսª երկու կուսակցությունների համագործակցությունը լինելու է նրանց հրատարակած 12 կետերի շուրջ, որոնց առնչությամբ արտահայտել են իրենց մտահոգությունները: Թե ինչ կփոխվի Հայաստանում այս համագործակցության արդյունքում, ցույց կտա ժամանակը:
Քրիստոնեա-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Առանձնապես ակնկալիքներ չունեմ այս հանդիպումից: Չեմ կարող ասել երկու կողմերի համագործակցությունը կստացվի, թե ոչ: ԲՀԿ-ն մեծ հեղինակություն վայելող կուսակցություն չէ, իսկ ՀԱԿ-ն էլ բարվոք վիճակում չէ. այսպիսի կուսակցություններ Հայաստանում շատ են: Եթե այդ հանդիպումից հետո երկրում եւ ժողովրդի կյանքում  որեւ լուրջ բան չի փոխվելու, մյուս բաներն ինձ համար անլուրջ են. մեկ-երկու հանրահավաք կանեն եւ վերջ:
ԱԺ ԲՀԿ մամլո քարտուղար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ  էլ ավելացրեց.
- Այն ծրագիրը, որ մշակել եւ պարբերաբար ներկայացնում են ոչ իշխանական ուժերը, մասնավորապես` ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, հանրային պատվեր է: Հետեւաբար երկու քաղաքական ուժերի փոխգործակցությունը կամ գործունեությունը կնպաստի ժողովրդի կենսակերպի բարելավմանը: Այս երկու ուժերի համագործակցությունը  միտված է ՀՀ-ի քաղաքացու կենսակերպում որակական փոփոխություն իրականացնելուն:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում կատարել է հարցում`պարզելու համար, թե կստացվի  ԲՀԿ եւ ՀԱԿ համագործակցությունը, կամ համագործակցության արդյունքում ինչ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում:
1. Որեւէ շոշափելի հետեւանք չի լինի-62%:
2. Այս համագործակցությունը միայն որոշ չափով ներքին սրացումներ կառաջացնի, բայց, բառիս բուն իմաստով, ՙթեժ աշունը՚ չի լինելու-24%:
3. Այս համագործակցությունը կպարտադրի իշխանություններին զիջումների գնալ հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ-11%:
4. Սա ՙթեժ աշնան՚ նախերգանքն էր-3%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ