ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Արխիվ 12-16ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼ
Սյունիքի նախկին մարզպետ, նորանշանակ Ջրային պետական կոմիտեի ղեկավար ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո իր նոր պաշտոնի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան` ասաց. ՙՄենք քաղաքական թիմ ենք, եւ մեր քաղաքական իշխանությունները որոշում կայացրեցին, որ ես իմ պարտականությունները պետք է շարունակեմ որպես Ջրային պետական կոմիտեի ղեկավար՚: Այն հարցին, թե Սյունիքի մարզպետի պաշտոնում կվերադառնա Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը` վերջինս հավելեց. ՙԻմ կարծիքով` մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետը, չեմ ուզում ինչ-որ անուններ տալ, դա իմ որոշելու տիրույթից դուրս է՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
