Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ
ՈՒ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ


ԱԺ քառօրյան ավարտվեց, իսկ ոմանց համար այդպես էլ չսկսվեց, որովհետեւ տարօրինակ պասիվություն են դրսեւորում որոշ պատգամավորներ: Արի ու տես, որ նախկինում, երբ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմությունն ու այլընտրանքը իրար հերթ չէին տալիս, ապա հիմա անգամ չեն էլ բարեհաճում դահլիճում լինել: Ավելին` խիստ տարօրինակ է հատկապես, որ լռում են պայթյունավտանգ տիկնայք` ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ովքեր ժամանակին կառավարության գլխացավանքն էին դարձել իրենց հարցերով: Ի դեպ, հատկապես ԱԺ դահլիճում թափուր են մնում ԲՀԿ-ական պատգամավորների աթոռները, որոնք սովորություն են դարձրել ԱԺ նիստերի դահլիճում թողնել ՙդիժուրնի՚ ընդամենը մեկ պատգամավորի, իսկ մյուսները հավանաբար ավելի կարեւոր գործերով են զբաղված, քան հայրենի երկրի օրենքները ընդունելն ու փոփոխելն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ