Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ Է

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԿԻՐ Է


Հայաստանը, հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար առաջին անգամ Հայաստանում է ֆրանսիայում հայտնի գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դավիդ Ռոբեսսը: Առաջին այցից եւ այն ընդունելությունից, որին արժանացել է Հայաստանում՜ գեղանկրիչը պարզապես ցնցված է.«Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, ունեցել են անհատական ցուցահանդեսներ, սակայն Հայաստանի ընունելությունից շոյված եմ: Այստեղ մարդիկ իրոք հետաքրքրված են արվեստով, իզուր չէ, որ ասում են Հայաստանը մշակույթի երկիր Է: Հայաստանը ես պատկերում եմ բարության կերպարով, որը հայերը փոխանցում են աշխարհին»,-ասում է ԴԱՎԻԴ ՌՈԲԵՍՍԸ:

Աշխարհի գրեթե բոլոր բարձր գագաթները հաղթահարած գեղանկարիչը ունի մեկ երազանք` բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Մեկ անագամ փորձել է լեռան բարձրունքը հաղթահարել հակառակ կողմից, սակայն այդ ժամանակ պատերազմական իրավիճակ է եղել եւ նա չի կարողացել իրականացնել իր երազանքը.«Նույնիսկ հեռվից  զգում եմ Արարատի գերբանական ուժը: Հուսով եմ իմ երազանքը շուտով կիրականացնեմ, այդ լեռն ինձ համար սրբավայրի նման մի տեղ է»,-մեկնաբանում է Դավիդ Ռոբեսսը: Նրա խոսքով` Ֆրանսիայում հայկական մշակույթը շատ վատ գիտեն, այդ պատճառով էլ ինքը պատրաստ է այնպես անել, որ հայկական մշակույթին ծանոթանան Ֆրանսիայում: Ըստ գեղանկարչի` աշխարհին հայերը մշակույթի մեծ դեսպաններ են տվել եւ ժամանակն է, որ աշխարհի տարբեր երկրներից մշակութային գործիչներ գան Հայաստան եւ ճանաչեն տեղի մտավորականներին: Գեղանկարիչը մեծ ցանկություն ունի ծանոթանալ  հայ ժամանակակից նկարիչներին ու նրանց ստեղծագործություններին, ինչպես նաեւ  համագործակցելով նրանց հետ կազմակերպի նրանց ցուցահանդեսները Ֆրանսիայում:

Առաջին այցելության ընթացքում Դ. Ռոբեսսը  Հայաստանում ցուցահանդես չի ունենա, առայժմ զբաղվում է միայն նախապատրաստական աշխատանքերով, քանի որ նախատեսել է անհատական ցուցահանդես ունենալ 2015 թվականի հունիսին:

Նա ստեղծագործում է հիմնականում ֆոմիզմի ժանրում, որտեղ գերիշխում են կենդանի երանգները.«Իմ կտավներում հիմնականում գերիշխում են կենդանիների եւ մարդկանց կերպարներ: Ես մեծ հետաքրքրություն ունեմ կենդանիների հանդեպ, հատկապես` նախապատմական կենդանիների: Կենդանիների աշխարհը ինձ համար յուրահատուկ աշխարհ է: Կարծում եմ իմ ոճը կընկալվի եւ կնդունվի հայ հասարակության կողմից »,-նշում է գեղանկարիչը:

Հինգ օրից Դավիդ Ռոբեսսը կմեկնի Հայաստանից եւ կվերադառնա արդեն դեկտեմբերին, քանի որ մինչեւ անհատական ցուցահանդեսի բացումը, ինչպես ինքն է ասում`չի կարող երկար ժամանակ հեռու մնալ Հայաստանից:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ