Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Գալուստ Սահակյան. ՛՛Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել՛՛

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. ՛՛Ընդդիմադիր չի նշանակում զրպարտել՛՛

«Եթե ընդդիմադիր ես, գործիր քո դաշտում, բայց ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, ինչ-որ փաստեր բերել, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն եւ դրանով հերոսանալ ու նստել: »- այսպես արձագանքեց ԱԺ Նախագահն  ԱԺ նիստում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին:

Իր արտահերթ ելույթում Գալուստ Սահակյանը մասնավորապես ասաց. «Ես բարեկրթության կողմնակից եմ, չի կարելի հասարակության առջեւ կանգնել եւ սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած:  Եթե քաղաքական ուժը փոխում է անունը, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի հազար վաուչերով հզոր տնտեսական համակարգերը վաճառվեցին: Ընդ որում, այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին մի ձեռքով վաուչերը տալիս էին, մյուսով՝ կես գնով առնում ու սեփականաշնորհում: Ժամանակներ էին, միգուցե այդպես պետք է լիներ: Բայց այսօր նորից ժամանակներ են. ամեն ինչը՝ օրենսդրական դաշտում»:

Գ. Սահակյանը հորդորեց ընդդիմությանը աշխատել հաշտ ու խաղաղ. «Իմ լիազորություններից օգտվելով, հանուն բարեկրթությանն, ես այդ ելույթը կընդհատեի շատ խիստ ձեւով, որովհետեւ այստեղ խամաճիկների տեղ չի, որ ով ինչ ուզենա խոսա: ԱԺ-ում պետք է լուրջ դրվի ամեն ինչը:

Ընդդիմադիր պատգամավորներ ունենք: Որեւէ մի ընդդիմադիր պատգամավոր ավելի կառուցողական, ավելի խորքային չի ներկայացնում ընդդիմադիր տեսակետը, ինչպես Արծվիկ Մինասյանը, որովհետեւ ներկայացնում է համոզմունքով, ոչ թե վարկաբեկելու համար, այլ մտածում է, որ դա է արդյունավետ աշխատելու ճանապարհը: Հաշտ ու խաղաղ աշխատելը չի նշանակում, որ բոլոր հարցերում համամիտ պիտի լինենք, բայց նշանակում է լուրջ, խորը, մտածված քայլեր պիտի անի ընդդիմադիր գործիչն առավել եւս»: Իր ելույթի վերջում Գալուստ Սահակյանը զգուշացրեց Լեւոն Զուրաբյանին. «Մյուս անգամ ձեր ուսերին նման բան չվերցնե՛ք, այդ ուսերն այդքան կոփված չեն, որ այդ բեռը տանեն առաջ»:


Զ. Սարգսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ