Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑ  «ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ԱմենայնԿաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քիչ առաջ մեկնարկեց «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը, որը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից: Գիտաժողովին մասնակցում են բարձրաստիճան եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ  Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,  ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան:

Նախատեսված է ներկայացնել 17 զեկույց: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը , պատմականփորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում:

Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ նրա վրա ազդող գործոնները» եւ «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնականում շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորվածհղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա: Գիտաժողովիի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:»


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ