Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

Առողջապահության նախարարության կայքից  տեղեկանում ենք, որ  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործարկվում է շտապ օգնության տեղեկատվական վերլուծական համակարգը (ՇՕՏՎ), որը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային կանչի թերթիկներ և բոլոր կանչերը ավտոմատ գրանցել համակարգում: Համակարգում ամրագրվում են բոլոր կանչերի ընդունման, սպասարկման, հոսպիտալացման ժամերը: Համակարգը միաժամանակ հնարավորություն է տալիս ստանալու տարաբնույթ հաշվետվություններ` յուրաքանչյուր հիվանդի հետ կապված հիվանդությունների նոզոլոգիաների, ախտորոշումների, օգտագործված դեղորայքի, իրականացրած միջամտությունների վերաբերյալ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարողանում են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը: Այսինքն համակարգի միջոցով կանչն ընդունելուց մինչև հոսպիտալացում, բրիգադների աշխատանքն ավելի վերահսկելի է դառնում` նպաստելով ծառայության որակի բարձրացմանը:

Այս և մի շարք այլ բարեփոխումներ իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Այս նույն ծրագրով մշակվել է 2015-2018թթ. ՀՀ շտապ օգնության ծառայության զարգացման ռազմավարության նախագիծը: Եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է միայն հանրապետության խոշոր քաղաքային համայնքներում, ապա առաջիկայում այն նկատելի կլինի նաև գյուղական համայնքներում:

Ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծեր, որոնց միջոցով շտապ օգնության դիմող կանչերը տարանջատվել են շտապ և ոչ շտապ կանչերի։ Շտապ կանչերն էլ իրենց հերթին դասակարգելով ըստ դասերի։ Յուրաքնչյուր դասի համար սահմանվել են արձագանքման ժամկետներ` պայմանավորված կանչի հրատապությամբ:

Միաժամանակ պատրաստվել են հանրային իրազեկման նյութեր, որոնց միջոցով հանրությունը կտեղեկացվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապ օգնության ծառայությանը, դիմելու դեպքում կարգավարի որ հարցերին պետք է պատասխանել և այլն:

Ծրագրի շրջանակներում մշակվել և գործում է www.1-03.am կայքը, որտեղ ծառայության վերաբերյալ ներկայացված են ամբողջական տվյալներ: Գործում է նաև առցանց համակարգ, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի առողջության հետ կապված իրեն անհանգստացնող հարցն ուղղել համապատասխան որակավորում ունեցող բժիշկ մասնագետին և առցանց ստանալ պատասխան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ