Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

«ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՐՎԵՍՏՈՎ

Արխիվ 12-16

«ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԵՆ ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՐՎԵՍՏՈՎ


Այս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 75-ամյակը: Մեծանուն կոմպոզիտորի հոբելյարի առթիվ սեպտեմբերի 16-19-ը Նարեկացի Արվեստի Միությունը կանցկացնի Մանսուրյանական օրեր: Միջոցառման ընթացքում սեպտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Մանսուրյանը և ավանգարդը» (կներկայացնեն Տ. Մանսուրյանը և Ա. Զոհրաբյանը), «Մանսուրյանը և 80-ականները», (կներկայացնի Ա. Ավանեսովը) ,  «Մանսուրյանը և հայ արվեստը» (կներկայացնի Մ. Նավոյանը):

Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին` Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կկայանա Նարեկացի Արվեստի Միության կողմից թողարկված՝ Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:

Շնորհիվ իր բազմաժանր և տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից: Տիգրան Մանսուրյանն ունի իր անուրանալի դերը նաեւ Հայ կինեմատոգրաֆիական արվեստում: Անհնար է պատկերացնել, որ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և ուրիշ ֆիլմեր կարող էին ամբողջական և ավարտուն արվեստի գործեր լինել առանց մանսուրյանական երաժշտության, որը անքակտելի օրգանական կապի մեջ է նվշած ֆիլմերի և՛ ժանրային, և՛ սյուժետային տարրերի հետ: Կոմպոզիտորի կերպարն  ամբողջանում է նաև նրա դասախոսական գործունեությամբ, որի շնորհիվ ոչ միայն սերունդներին է փոխանցվում նրա ստեղծած երաժշտագիտական-կոմպոզիտորական ժառանգությունը, այլև` ի հայտ են գալիս նորանոր անուններ:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձը հիանալի առիթ է անդրադառնալու նրա արվեստագիտական կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Նարեկացի Արվեստի Միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, իր հոբելյանական տարեդարձը նվիրում է վարպետին ու նրա արվեստին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ