ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻ ՙՄԵՐ ՄԵԾԵՐԸ՚ ԿՀԱՆՁՆՎԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԴԱՏԻՆ
Արխիվ 12-16Այսօր երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆՆ իր երկրպագուների դատին կհանձնի ՙՄեր մեծերը՚ երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում Նարեկը տեղեկացրեց, որ երգի հեղինակը ինքն է, իսկ գործիքավորումը վստահել է Մարտին Միրզոյանին: Տեսահոլովակի բարդ ու դժվարին աշխատանքը` ռեժիսուրան, իրականացրել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը:
Մինչ տեսահոլովակի պրեմիերան համացանցում երգիչն իր երկրպագուներին ներկայացրել էր տեսահոլովակի կարճ տարբերակը` անոնսը, որն էլ, էլ ավելի հետաքրքրություն առաջացրեց հանրության մոտ: Մինչ պրեմիերան, երգիչը չցանկանալով բացել փակագծերը` միայն տեղեկացրեց, որ երգը մեծերի մասին է. ՙԵրգը նվիրվում է մեր մեծերին` ծնողներին ու տատիկ-պապիկներին: Ուստի որոշեցի երգը հենց այդպես էլ վերնագրել` ՙՄեր մեծերը՚,- եզրափակեց Նարեկը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
