Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ. ՙՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՆ Է...՚

Արխիվ 12-16

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ. ՙՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՆ Է...՚

Երգչուհի ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ թերեւս շատ նպատակներ ու սպասելիքներ ունի հայկական շոուբիզնեսից, բայց մի տեսակ կարոտով է հիշում հին ու բարի ժամանակները.
-Երբ մուտք գործեցի շոուբիզնես, պատկերն այլ էր. կար երազանք` ճանաչվելու, տեսահոլովակդ եթերում տեսնելու, երազանք` մարդկանց սերը վաստակելու, իսկ այսօր շատ բան է փոխվել, ու երեւի թե մեղավորը համացանցն է: Այսօր մեկ օրում կարող ես ճանաչված դառնալ` անկախ մասնագիտությունից ու տաղանդի չափից: Սա ժամանակի հարց է, կգա մի օր, երբ կմնա այն, ինչը հանդիսատեսը, իսկապես, սիրում է: Եվ մի բան էլ. կուզեմ` նորեկները, ոչ թե ասեն` այսինչ կամ այնինչ երգչի նման երգ եմ ուզում, այլ փորձեն նորը, իրենցը անել եւ դրանով նորություն ներկայացնել եւ ուրիշից առաջ անցնել: Միայն մրցակցության պարագայում կծնվեն նոր, ինքնատիպ աշխատանքներ:
- Ձեր նպատակներն ու սպասելիքները շոուբիզնեսից:
- Նպատակներս դեռ առջեւում են, ի դեպ, սա նաեւ իմ կարգախոսն է, ես այն երգչուհիներից եմ, որ ունեցածով չեմ բավարարվում, սիրում եմ փոփոխություններ անել թե° ոճային տեսքով, թե° տարբեր լեզուների երգացանկով հանդես գալով: Նպատակներս շատ լուրջ են, պլանները` մեծ, բայց մինչ օրս ունեցածից էլ դժգոհ չեմ: Իսկ ահա սպասելիքները. շատ եմ ուզում, որ մեր շոուբիզնեսում կրկին իշխեն այն ժամանակվա կանոնները, երբ այնքա¯ն դժվար էր ասպարեզում հայտնվելը, ինչ երգելու, ինչպես երգելու հարցերի պատասխանները գտնելը:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք ՙԶարուհի՚ ամսագրի առաջիկա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ