Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՙԴԻԱԿՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ` ԼՌՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԻԱԿՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ,
ԻՍԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ` ԼՌՈՒՄ


Մերձմոսկովյան Լենինյան շրջանում երեկ գյուղական ճանապարհին հայտնաբերվել էր  33-ամյա մոսկվացու դին: Նա սպանվել էր դանակահարության հետեւանքով: Մարմնի վրա առկա էին նաեւ տրավմատիկ հրազենի կրակոցների հետքեր: Լրատվամիջոցները համարում են, որ այդ դեպքը առնչվում է սերիական այն  սպանություններին, որոնց զոհերը ավտովարորդներ են: Դեպքի վայրում հետքաբանները գտել էին դանակ եւ ատրճանակի 7 պարկուճ: Սպանվածի մեքենան չէր առեւանգվել եւ գտնվել էր դիակից 30 մետր հեռավորության վրա: Քննչական կոմիտեի լռությունը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ առայժմ անհասկանալի են մնում այդ հանցագործությունների շարժառիթները:


ԿՄԱԽՔԸ ՙԽՈՍԵՑ՚

Սպանությունը կատարվել էր 2012-ին: Երկու տարի անց հայտնաբերվել էր սպանված տղամարդու կմախքը: Եվս 2 ամիս անց փորձագետ-կրիմինալիստները բացահայտել էին հանցագործությունը: Կմախքը ՙպատմել՚ էր, որ կենդանության օրոք այն պատկանել էր միջին տարիքի մի տղամարդու, որը սպանվելուց առաջ գնացել էր հանրային բաղնիք, այնտեղ խմել էր իր ծանոթի հետ, թեժ վիճել ու... քնել: Նրա հարբած ու վիրավորված ծանոթը քնած հակառակորդին տեղափոխել էր ամայի մի վայր եւ մետաղական իրով հարվածներ հասցնելովª սպանել:
Ձերբակալված հանցագործը չէր հերքել կմախքի կողմից ՙառաջարկված՚ վարկածը:


ԿԾԵԼ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՈՒ ՄԱՀԱՆԱԼ

Լենինգրադի մարզի Պետրոզավոդսկ քաղաքում ոստիկանության պարեկախումբը մոտեցել էր հարբած տղամարդուն ու կնոջը եւ փորձել էր ՙսթափեցնել՚ նրանց: Զայրացած կինը կծել էր ոստիկաններից մեկին ու տեղում մահացել:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ