ՄԱՐԳԱՐԻՏԸ ԽՌՈՎԵԼ Է
Արխիվ 12-16Երեկ ԱԺ նիստը սկսվեց մի հետաքրքիր իրադարձությունով: Հայտնի է, որ խորհրդարանում բոլոր պատգամավորներն ու խմբակցություններն ունեն իրենց համապատասխան նստատեղերը: Բայց նիստը սկսվելուց հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի տեղում նկատեցինք մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին, եւ հակառակը: Իսկ թե ինչու էին տեղերով փոխվել` պարզ չէ, սակայն, ըստ կուլիսային խոսակցությունների, Մարգարիտ Եսայանն ինքն է խնդրել, որ իր տեղը փոխեն: Նա, ի դեպ, նստում էր Շուշան Պետրոսյանի եւ Արտաշես Գեղամյանի մեջտեղում: Ինչեր ասես, որ չես տեսնի ու լսի հայրենի խորհրդարանում...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
