ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԴԵՂՁՆ ՈՒ ՏԵՍԱԽՑԻԿՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՏԵՍԱԽՑԻԿՆ ԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում քառյակի հերթական դռնփակ նիստը մեկնարկեց բավականին զվարճալի: Մինչ տեսախցիկները ֆիքսում էին, թե ինչպես է սկսում իր քննարկումը ՙքառյակը՚, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները փորձում էին լռություն պահպանել ու չասել, թե ինչ են պատրաստվում քննարկել: Լռությունն առաջինը խախտեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` հյուրասիրվելով. ՙԷս դեղձը որտեղի±նն ա՚: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ խորհուրդ տվեց բավարարվել մեկ դեղձով, որպեսզի կադրերում տգեղ չերեւա: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ իր հերթական` ՙբորշչի մեջ մազ փնտրելու՚ սկզբունքով` անհանգստացավ. ՙԿարող է պատվեր եք կատարում, էսքան երկար եք նկարում, որ չհասցնենք քննարկում անել՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
