Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՌՈՄԱՆՏԻԶՄՆ ՈՒ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՌՈՄԱՆՏԻԶՄՆ
ՈՒ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ


Երեկ երբ ԱԺ նիստերի դահլիճում խիստ բուռն քննարկումներ էին իրականացվում, իր համակարգչի մեջ էր ընկղմված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: ՙԻրավունքը՚ անմիջապես փորձեց պարզել, թե ինչո±վ է զբաղված պարոն Մանուկյանը, քանի որ իր ընդդիմադիր գործընկեր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ նույն կերպ նախորդ նստաշրջանին ընկղմվում էր համակարգչի մեջ, երբ շախմատ էր խաղում քննարկումների ընթացքում: Բայց պարզվեց, որ ի տարբերություն Ա. Վարդանյանի` Ա. Մանուկյանն ավելի ռոմանտիկ է եւ նա ընդամենը համակարգչում բնության տեսարաններով էր հիանում: Ավելին` վերջինս նկատելով, որ այդ ամենը ֆիքսում է մեր տեսախցիկը, հոժարակամ թեքեց համակարգիչն ու ցույց տվեց իր նախընտրած բնության պատկերը: Ինչ խոսք, բնության հանդեպ իր զգացումների վերականգնումը խիստ ողջունելի է, չէ± որ հարգարժան պարոն Մանուկյանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ ատում է Երեւանի ծաղիկները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ