Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՄՍԻ 30-ԻՆ ՄԻՏԻՆԳ ՉԻ ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԱՄՍԻ 30-ԻՆ ՄԻՏԻՆԳ ՉԻ ԼԻՆԻ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ոչ իշխանական քառյակի քննարկումը: Վերջիններս ձեւավորեցին իրենց առաջիկա քայլերի օրակարգը, որը, ինչպես նախորդները, նույնպես խոստումնալից չէր: Ինչպես նշեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, սահմանադրական բարեփոխումների հարցում որեւէ համաձայնության չեն եկել քառյակը ներկայացնող խմբակցությունները, եւ յուրաքանչյուրը կմնա իր տեսակետին: Ավելին, այսօր միայն յոթ կետի շուրջն են համակարծիք ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է քառյակի խոստացած հանրահավաքին, պարզվում է` այս հարցում էլ վերջիններս դանդաղում են ու միմյանց հետ ՙլեզու չեն գտնում՚: Այս մասին Ա. Ռուստամյանը ասաց. ՙՀանրահավաքի անցկացման հարցի հետ կապված մեր պայմանավորվածությունները ուժի մեջ են, պարզապես ժամկետների հարցի հետ կապված խնդիր կա՚: Ի դեպ, պարտադիր կուտակայինի հարցով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկին, որ կրկին դիմեն Սահմանադրական դատարան, ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը դժկամությամբ, բայց ՙօդոլժենի՚ են արել իրենց գործընկերներին ու համաձայնել գոնե այդ հարցում լինել միասնական: Ինչ խոսք, քառյակի կետերը նվազում են` նրանց հետ կապված հանրության հույսերին զուգահեռ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ