Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան

ԴԵՊՔԻՑ ԵՐԵՔՈՒԿԵՍ ԺԱՄ ԱՆՑ...

Արխիվ 12-16

ԴԵՊՔԻՑ ԵՐԵՔՈՒԿԵՍ ԺԱՄ ԱՆՑ...

Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող սրճարանում  կրակոցը հնչել էր կեսգիշերին մոտ, ժամը 23:50-ի սահմաններում: Ըստ ոստիկանության եւ դեպքից երեքուկես ժամ հետո, արդեն սեպտեմբերի 9-ին ժամը 03:30-ին հաղորդում տված, սրճարանի սեփականատեր, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ի` այդ իրադարձությունը սկսվել, զարգացել եւ ավարտվել էր հետեւալ կերպ.
1961 թ. ծնված Աղվան Մ.-ն եւ նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն անհիմն վիճաբանության մեջ էին մտել Կարենի եւ նրա աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ, հայհոյել նրանց, իսկ Էդգարը գարեջրի շշով հարվածել էր Կարենի պարանոցին եւ փորձել դանակահարել: Չեն դանակահարել, հեռացել են: Հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգարը հետ էր վերադարձել եւ ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել էր սպանել Կարենին: Չէր սպանել ՙ...քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին՚:
Էդգարին հայտնաբերել չէր հաջողվել, փոխարենը` բերման էր ենթարկվել Աղվան Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն: Հետաքրքիր կլիներ տեղեկանալ, թե ՀՀ քրեական օրենսգրքի ո±ր հոդվածով կամ հոդվածներով եւ ում նկատմամբ է հարուցվել քրեական գործը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ